ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի

ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի

Fri, 05 Jun 2026 22:09:46 +0400


Հունիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացվել, որ խնդիրներ են առկա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի ամենօրյա զբոսանքի իրավունքի իրացման առումով։

Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ հաստատությունը անմիջապես հասցեավորել են հարցը և հետադարձ կապով ստացել տեղեկատվություն, որ զբոսանքը կազմակերպված է։ Դրանից հետո Արտուր Օսիպյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրել է իր իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր։ Դրանց վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից:
Նկատի ունենալով հանրային տիրույթում շարունակվող քննարկումները՝ ՄԻՊ հաստատությունը անհրաժեշտ է համարում ներկայացնել այս գործով իրականացված աշխատանքների վերաբերյալ մի քանի փաստական տեղեկություններ։
Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են գտնվել դեռևս նրա ազատությունից զրկվելու առաջին օրվանից։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մայիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր։ Այցի ընթացքում Արտուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը, ուստի, բացակայել է նաև նրա համաձայնությունը՝ անձնական տվյալների հավաքագրման առնչությամբ։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ հարցի ուսումնասիրությունը նախաձեռնվել էր Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ, Պաշտպանը շարունակել է կիրառել այն բոլոր գործիքները, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության պայմաններում։
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հունիսի 2-ին կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովման, պահման պայմանների և նրանց կողմից բարձրացված խնդիրների հետ կապված հարցերը։ ՄԻՊ ներկայացուցիչների հետ զրույց է ունեցել նաև Արտուր Օսիպյանը:
Այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հացադուլ հայտարարած անձանց զբոսանքի կազմակերպման վայրի և ձևաչափի վերաբերյալ:
Մշտադիտարկման արդյունքում մի շարք հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հունիսի 2-ին ՄԻՊ աշխատակազմում անհայտ էլեկտրոնային հասցեից ստացվել է Արտուր Օսիպյանի դիմում-բողոքը` ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին (թվարգրված հունիսի 1-ով)` կոնկրետ իր գործով զբաղվելու խնդրանքով: Հետադարձ կապի համար նշված է եղել քրեակատարողական հիմնարկից տարբերվող հասցե: Հաշվի առնելով վերը շարադրվածը և այն, որ այցի ընթացքում անձը չի նշել դիմում ներկայացնելու հանգամանքի մասին` ՄԻՊ աշխատակազմը իրականացրել է քայլեր` հավաստիանալու, որ դիմում-բողոքը ներկայացված է Ա. Օսիպյանի կողմից և վերջինս տալիս է համաձայնություն իր գործով ուսումնասիրություն իրականացնելու, ուստի` նաև անձնական տվյալներ հավաքագրելու նպատակով: Մասնավորապես, հունիսի 3-ին Պաշտպանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսակցել Արտուր Օսիպյանին և հենց տեղում ձեռնարկել նրա իրավունքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ քայլեր։ ՄԻՊ-ին ուղղված դիմումի մասին անձը նշել է նաև հրապարակային:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նաև բազմիցս հրապարակայնորեն անդրադարձել է կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։ Պաշտպանը շեշտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բացակայում են կամ վերացել են անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերը, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի, ուստի նշված հարցը պետք է կոնկրետ գործերով պարբերաբար քննարկման առարկա դառնա` օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։
Միաժամանակ, Պաշտպանը բազմիցս արձանագրել է, որ թեև հացադուլ հայտարարելը անձի իրավունքն է, այն կարող է առաջացնել կյանքի և առողջության պահպանման իրավունքներին առնչվող լուրջ ռիսկեր։ Ուստի, այս համատեքստում առաջնահերթ է պետության կողմից հացադուլի վարմանն առնչվող պարտավորությունների պատշաճ կատարումը: Այս առումով իր իրավասությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել Արտուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակի վերաբերյալ երաշխիքների ապահովմանը և իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։ Նույնը վերաբերում է հացադուլ հայտարարած մի շարք այլ անձանց` նկատի ունենալով, որ նշված անձը միակը չէ, ով հացադուլ է հայտարարել ազատությունից զրկման վայրում և բոլոր դեպքերն էլ պետք է արժանան հավասար և պատշաճ ուշադրության:
ՄԻՊ աշխատակազմը չի կիսվում հարցին առնչվող մնացյալ տեղեկություններով` նկատի ունենալով այն, որ դրանց թվում առկա են բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Քրեական վարույթին առնչվող հարցով ՄԻՊ հաստատությունը պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից: Այդ առումով հարցին առնչվող եզրահանգումներ հնարավոր կլինի իրականացնել բացառապես պարզաբանումները ստանալուց հետո:
Հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց Wed, 22 Jul 2026 23:45:47 +0400 «Երբ էկոնոմիկայի…

34 րոպե ago

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է Wed, 22 Jul 2026 23:30:00 +0400 Խարդախները շարունակում են «5G ցանցի…

50 րոպե ago

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է

Օրվա գլխավոր թեման Նարեկ Կարապետյանի դեմ գործընթացն է Wed, 22 Jul 2026 23:13:49 +0400 Հուլիսի…

1 ժամ ago

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը

Բաքվում 2 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել Կարեն Վարդանյանը Wed, 22 Jul…

1 ժամ ago

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթող Wed, 22 Jul 2026 23:00:04 +0400 Լևոն Արոնյանը (ԱՄՆ)…

1 ժամ ago

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը Wed, 22 Jul 2026 22:45:27 +0400 Մենք հաճախ քննչական և իրավապահ…

2 ժամ ago