Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Wed, 22 Jul 2026 22:45:27 +0400


Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմինների գործունեությանը անդրադառնում ենք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերին կամ երբ այդ կառույցները վերածվում են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքների։

Սակայն այդ աղմկոտ գործերի ստվերում մնում են հազարավոր շարքային քաղաքացիների ճակատագրերը։ Մարդիկ, որոնք որևէ քաղաքական ազդեցություն չունեն, սակայն ամեն օր բախվում են իրավապահ համակարգի անգործությանը, անպատասխանատվությանը և իրավական կամայականությանը։ Հենց նրանք են Հայաստանում ձևավորված իրավական «բեսպրեդելի» իրական զոհերը։

Դրա բնորոշ օրինակներից մեկն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Մարուքյանի վարույթում գտնվող գործերից մեկն է։ Այդ գործով քննության բնականոն ընթացքը ոչ միայն խաթարվել է, այլև տուժողը շարունակում է կրել ֆինանսական կորուստներ, որոնք հնարավոր էր կանխել, եթե քննիչը և նրա գործունեության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատշաճ կերպով կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները։

Խնդիրը միայն մեկ գործը կամ մեկ քննիչը չեն։ Խնդիրն այն համակարգն է, որտեղ անգործությունը հաճախ մնում է անպատիժ, իսկ դրա հետևանքները կրում են քաղաքացիները՝ կորցնելով իրենց ժամանակը, միջոցները և, ամենակարևորը, վստահությունը պետության ու արդարադատության նկատմամբ։

Առաջիկայում պարբերաբար կանդրադառնամ այս գործի մանրամասներին։ Նպատակս ցույց տալն է, թե ինչպես են իրավապահ և քննչական մարմինների անգործությունն ու անպատասխանատվությունը վերածվում շարքային մարդկանց իրավունքների խախտման, ֆինանսական վնասների և սոցիալական անարդարության։

Հանրային վերահսկողությունն առողջ պետության կարևորագույն երաշխիքներից է։ Եթե իրավապահ համակարգը չի ցանկանում կամ չի կարող ինքնամաքրվել, ապա հասարակությունն իրավունք ունի պահանջելու հաշվետվողականություն։ Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց խնդիրները չեն մնա լռության և անտարբերության պատնեշի հետևում։

Գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են

Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Sun, 18 Oct 2026 20:30:03 +0400 Ռուսաստանի Հարկային դաշնային…

10 րոպե ago

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվն ավելացել է

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվն ավելացել է Sun, 18 Oct 2026 20:24:31 +0400 Ֆրանսիայում…

16 րոպե ago

«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական

«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Sun, 18 Oct 2026 20:15:50 +0400 Կատաստրոֆան մոտ է. Ռուսաստանը…

25 րոպե ago

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան Sun, 18 Oct 2026 20:12:15…

28 րոպե ago

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Sun, 18 Oct 2026 20:00:24…

40 րոպե ago

Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան

Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ…

1 ժամ ago