Ինչո՞ւ են որոշ մարդիկ դեռ շարունակում հավատալ գործող իշխանություններին

Ինչո՞ւ են որոշ մարդիկ դեռ շարունակում հավատալ գործող իշխանություններին

Fri, 05 Jun 2026 22:20:24 +0400


Ի՞նչն է պատճառը, որ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որոնք չեն նկատում իրականությունը, որի մեջ օր օրի խրվում է երկիրը եւ պատրաստ են կրկին ձայն տալ այս իշխանություններին։ Կա՞ առաջընթաց, կամ այնպիսի փոփոխություն, որը մենք չենք նկատում, իրենք` նկատում են։ Սոցիալական վիճա՞կն է բարելավվել, տնտեսությո՞ւնն է զարգացել, անվտանգությո՞ւնն է ամրապնդվել։ Որոշեցի գտնել նաև մեկին ու զրուցել, ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է լինում, որ նույն իրականությունը մարդիկ տարբեր կերպ են տեսնում։

Զրույցս մի բանաստեղծի հետ ստացվեց, ով հարցազրույցի տեքստը կարդալուց հետո չցանկացավ, որ իր անունը գրվի։ Թվում է, բանաստեղծը ժողովրդի ցավը պիտի զգա մաշկով, սրտով, պիտի զգա, երբ երկիրը վտանգի մեջ է, խաղաղություն չկա, բայց… Խնդրեցի բացատրել՝ ինչո՞ւ պիտի կրկին ընտրենք Փաշինյանին։

Ասաց. «Գիտես, երբեք որևէ կուսակցության չեմ հարել։ Այսօր էլ կուսակցական չեմ։ Ես ժողովրդի մարդ եմ։ Բայց չեմ կարող չտեսնել փոփոխությունները, որ կատարվել են այս տարիներին։ Ես ավելի ճանաչված եմ դարձել: Մարդկանց աշխատավարձերն աճել են։ Թոշակներն են բարձրացել։ Այսքան ճանապարհ, կամուրջ, դպրոց, մանկապարտեզ նախկինում ո՞վ էր սարքում։ Առողջապահությունն են բարելավել։ Իշխանություններն իրենց համար դղյակներ չեն կառուցում։ Ամենակարևորը՝ խաղաղություն է եկել։ Սահմանում զոհեր չկան, բախումներ չկան»:

Հարցեր տվեցի` տեղյա՞կ է, որ դպրոցաշինական ծրագրերի մեծ մասն ավարտված չէ, որ հարյուրավոր դպրոցներ են այս տարի փակվելու՝ հիմնականում սահմանամերձ գյուղերում։ Իսկ գուղերի դատարկվելն ազգային անվտանգության հարց է։ Պատասխանեց. «Դժվար այդքան դպրոց փակվի, երևի չափազանցություն է, գուցե նորոգումների պատճառով է»։

Ճանապարհների մասին` այո, ասֆալտապատում են, բայց ինչո՞ւ են այդքան արագ քանդվում ասֆալտը, փոսերի մեջ մեքենաներ են ջարդվում։ Պատասխանեց՝ «ճանապարհ է, կքանդվի, նորից կսարքեն»։

Թոշակների մասին. հիշեցրի Փաշինյանի արտահայտությունը՝ «10.000-ն ի՞նչ պիտի անի թոշակառուն», իսկ ընտրություններից 2 ամիս առաջ բարձրացրեց 10 հազարով` քաղաքական հաշվարկ չէ՞։ Պատասխանեց. «Բարձրացրել են, ուրեմն մտածում են ժողովրդի մասին»։

Խաղաղության մասին, երբ մեր տարածքներում օտար ուժեր կան, երբ Բաքվում հայ գերիներ կամ, երբ ամեն օր Ադրբեջանից նոր պահանջներ են հնչում՝ «անկլավներ», «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Ադրբեջան», սահմանադրության փոփոխություն, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Չէ՞ որ «Արևմտյան Ադրբեջան» են անվանում այսօրվա Հայաստանը, Ալիևն ամեն օր նոր պահանջներ է ավելացնում: Պատասխանեց. «Խաղաղության պայմանագիրը կլինի։ Պետք է հավատալ։ Ամեն ինչ կկարգավորվի»:

Ցավալի է, որ նույնիսկ ազնիվ, բարի, ժողովրդի միջից դուրս եկած մարդիկ կան, որոնք չեն նկատում, թե որքան վտանգավոր եզրով է անցնում երկիրը։ Կամ նկատում են, բայց գտել են այդ ամենը չտեսնելու ձևը, համոզել են իրենց, որ ոչ մի վտանգ չկա։ Մարդը լսում է, բայց չի ընդունում։ Փաստը հասնում է ականջին, բայց չի հասնում գիտակցությանը։ Երբեմն թվում է՝ սա այլևս քաղաքական ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է, սթրեսից ու վտանգներից պաշտպանվելու ձեւ է: Նա մերժում է իրականությունը, որ կարողանա ապրել, որ ներքին փլուզում չլինի։
Վերջում ասացի. «Համոզված եմ՝ ժողովուրդը չի ընտրի Նիկոլին, որովհետեւ փորձելու է փրկել ոչ միայն երկիրը, այլ նաև նրանց, ովքեր դեռ հավատում են ու ընտրելու են նրան»։ Չհամաձայնեց: Նա ինձ չհամոզեց, ես՝ իրեն։

Հ.Գ. Հարցրի՝ ինչո՞ւ «Հրապարակ» չես կարդում, ասաց. «Առաջ կարդում էի, հավանում էի Էդիկ Անդրեասյանի հոդվածները, խիստ քննադատում էր նախկիններին։ Հիմա քննադատում է Նիկոլին, դրա համար չեմ կարդում»։

Երևի կույր սերն ու հավատը հենց այդպես էլ աշխատում է․ մարդը դադարում է լսել հակառակ կարծիքը, խուսափել է ճշմարտությունը լսելուց եւ ապրում է իր բոժոժի մեջ։ Մինչդեռ իսկական լրագրողը, հրապարակախոսը պիտի լինի Էդիկ Անդրեասյան, որը միշտ քննադատում է իշխանություններին` եւ հներին, եւ նորերին: Չի հարմարվում, աչք չի փակում, չի սիրահարվում, չի կուրանում:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

4 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

4 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

4 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

5 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

5 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

5 ժամ ago