Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են առաջ մղել արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» թեման․ թյուրքագետ

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են առաջ մղել արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» թեման․ թյուրքագետ

Sat, 06 Jun 2026 17:45:50 +0400


Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են առաջ մղել արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ այս անգամ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորի օգնությամբ։

Երեք օր առաջ՝ հունիսի 3-ին, Թուրքիայի խորհրդարանի իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավոր Շամիլ Այրըմը Ադրբեջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է.

«Արևմտյան Ադրբեջանի հարցը միայն աշխարհագրական խնդիր չէ։ Դա հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց հայրենի հողերը վերադարձի իրավունքի հարցն է։ Մենք գիտենք, որ ամբողջ պատմության ընթացթում, այն տարածքներում, որոնք այսօր կոչվում են Հայաստան, ապրել են ադրբեջանցիներ։ Այդ աշխարհագրական տարածքը, որ սկսվում է Իրևանից ու հասնում է մինչև Գյոչյա, Զանգեզուրից մինչ Դարալագյազ, մեր պատմական ու հոգևոր ժառանգության անբաժան մասն է։

Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգը հիմնված է ոչ թե վրեժի, այլ իրավունքի ու խաղաղության վրա»։

Սա ասելով՝ Թուրքիայի գործող պատգամավորը նշել է, որ հետևաբար, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ռևանշիստական չէ։

Վստահ կարելի է պնդել, որ Ադրբեջանի կողմից հակահայկական այս ծրագրի իրականացումը համակարգվում և վերահսկվում է Թուրքիայի կողմից, ինչի մասին է վկայում նաև վերոնշյալ ելույթը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահը վարչապետ Նեթանյահուին շանս չի՞ տա

Նախագահը վարչապետ Նեթանյահուին շանս չի՞ տա Fri, 06 Nov 2026 11:00:32 +0400 Իսրայելի նախագահական նստավայրում…

4 րոպե ago

Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն

Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն Fri, 06 Nov 2026 10:53:11 +0400 Հայաստանում…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Մյուս ուժերը նեղված են

«Հրապարակ»․ Մյուս ուժերը նեղված են Fri, 06 Nov 2026 10:45:37 +0400 Նիկոլ Փաշինյանը երեք ընդդիմադիր…

19 րոպե ago

Հիմարություն է․ իրենց ասելով՝ Կարապետյանն ինքն իրեն թալանել է

Հիմարություն է․ իրենց ասելով՝ Կարապետյանն ինքն իրեն թալանել է Fri, 06 Nov 2026 10:37:02 +0400…

27 րոպե ago

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ բևեռն ամրապնդեց դիրքերը․ Բաքվում հիստերիա է

ԱՄՆ Կոնգրեսի հայամետ բևեռն ամրապնդեց դիրքերը․ Բաքվում հիստերիա է Fri, 06 Nov 2026 10:30:08 +0400…

34 րոպե ago

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը Fri, 06 Nov 2026 10:25:06…

39 րոպե ago