Հիշյալ անձինք բացահայտ ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին․ ՀԱԿ-ի հայտարարությունը

Հիշյալ անձինք բացահայտ ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին․ ՀԱԿ-ի հայտարարությունը

Sun, 07 Jun 2026 08:27:11 +0400


Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն ընտրական իրավունքի ոտնահարման և պետական մարմիններին հակասահմանադրական գործողությունների մեջ ներքաշելու փորձերի վերաբերյալ.

«2026թ․ հունիսի 6-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով։ Դրանցում շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին Հայաստանի Հանրապետություն վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող մեր համաքաղաքացիների հասցեին։

Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։

Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։ Սա մերհայրենակիցների դեմ ուղղված քաղաքական հետապնդման կոչ է, և կոպտագույն միջամտություն ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքին։

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են։ Պետական համակարգը չի՛ կարող ծառայել որպես ժողովրդի կամարտահայտումը խոչընդոտելուգործիք։ Իսկ եթե կան օրինախախտումներ, ապա դրանք պետք է բացահայտվեն համաձայն օրենքի, և ոչ թե դառնան օրենքով արգելված քարոզչության առիթ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

9 ժամ ago

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք...կեղծ, հորինված, արհեստական... Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400 Սրանց ամեն…

9 ժամ ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

9 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

10 ժամ ago

Ամեն օր ենք անիծում էդ օրը

Ամեն օր ենք անիծում էդ օրը Sat, 05 Sep 2026 22:45:45 +0400 Նիկոլ Փաշինյանը նախկին…

10 ժամ ago

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ Sat, 05 Sep 2026 22:30:59 +0400 Ռուսաստանի…

10 ժամ ago