Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար

Ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար

Sun, 07 Jun 2026 12:04:48 +0400


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ընթացիկ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեն երկրի ապագայի համար։

Նրա խոսքով՝ քաղաքացիներն այսօր որոշում են, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը առաջիկա տարիներին, ուստի յուրաքանչյուր քվե ունի կարևոր դեր։ Թաթոյանը նշել է, որ ամենամեծ վտանգը ոչ թե դժվար իրավիճակն է, այլ այն, երբ հասարակությունը հնարավորություն է ունենում փոփոխություններ իրականացնելու և արդարություն հաստատելու, սակայն չի օգտվում այդ հնարավորությունից։

Նա համոզմունք է հայտնել, որ այս ընտրությունները չպետք է դառնան բաց թողնված հնարավորություն, քանի որ հետագայում նման հնարավորությունը վերականգնելը կարող է չափազանց դժվար լինել։

«Ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը․ քաղաքական ուժեր

Կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը․ քաղաքական ուժեր Sun, 14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով