Օդում 1988-ի մթնոլորտը հիշեցնող ջերմություն կար

Օդում 1988-ի մթնոլորտը հիշեցնող ջերմություն կար

Sun, 07 Jun 2026 13:14:27 +0400


Վաղ առավոտից Երեւանի բնակիչները շարվեշարան գնում են քվեարկության։ Շատերը միայն անձնագիր ունեն ձեռքներին։ Նկատելի է, որ տնից դուրս են եկել միայն քվեարկելու նպատակով։ Հատկապես ակտիվ են կանայք, շատ կան տարեց մարդիկ, հաշմանդամներ, որոնց քվեարկության ուղեկցում են իրենց հարազատները կամ հարեւանները։

Անդրանիկ Մարգարյանի անվան հանրակրթական դպրոցում՝ Սարյանի փողոցի վրա երկու ընտրատեղամաս է տեղակայված՝ 9/22 եւ 9/23։ Երկու ընտրատեղամասում էլ վաղ առավոտից հերթեր էին գոյացել։ Մարդիկ նախ պատերին փակցված ցուցակներում գտնում էին իրենց անունը, նայում էին, թե ովքեր են գրանցված իրենց տան վրա, ապա հերթ էին կանգնում։ Մի քաղաքացի աղմուկ էր բարձրացրել, որ մահացած մարդկանց անուններ է հայտնաբերել ընտրացուցակում, բայց ցուցակները զտելու համար արդեն ուշ է։

Այս տեղամասերում քվեարկում է Երեւանի կենտրոնի բնակչությունը՝ հիմնականում մտավորական խավը։ Մարդիկ գիտեն, թե ում համար են ընտրում եւ ինչի համար։ Եւ քվեարկության համար սպասողների հերթում մեղմ խոսակցություն էր գնում՝ իրար հույս էին տալիս, որ մի բան կփոխվի։ Մարդիկ միմյանց բացատրում էին քվեարկության կարգը՝ ոմանք տեղյակ չէին, որ նշում չպետք է արվի քվեաթերթիկի վրա։ Ուրախանում էին մարդկանց ակտիվությունից, իրար հերթ էին զիջում, քաղաքակիրթ շարված սպասում էին իրենց հերթին։

Օդում 1988 թվի մթնոլորտը հիշեցնող ինչ որ ջերմություն ու համերաշխություն կար։ Կազմակերպված, գրագետ, իր պետության ապագայով մտահոգ մարդկանց տպավորություն էին թողնում ընտրողները։ Մնում է պարզվի, թե մեր երկրում այս մտավորական ու խելացի զանգվա՞ծն է շատ, թե՞ ստամոքսով ու խաբկանքով ընտրողներինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

4 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

5 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

5 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

5 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

5 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

6 ժամ ago