Գյումրիում զանգվածային բերման ալիք․ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը՝ ձերբակալվածների թվում

Գյումրիում զանգվածային բերման ալիք․ «Հայաստան» դաշինքի շտաբի պետը՝ ձերբակալվածների թվում

Sun, 07 Jun 2026 14:50:51 +0400


Այս առավոտ «Հայաստան» դաշինքի ավելի քան 10 համակիրի բերման են ենթարկվել անհայտ ուղղություններով։ Ձերբակալվել է նաև դաշինքի Գյումրու շտաբի պետ Բաբկեն Սարոյանը։

Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում է նաև պատգամավորի թեկնածու Հասմիկ Սահրադյանը։ Ուշագրավ է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր շրջապատի երկու կնոջ ևս բերման են ենթարկել, որոնք վստահված անձինք էին և որոնց գտնվելու վայրի մասին այս պահին որևէ տեղեկություն չկա։
Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, իրավապաշտպան Կարապետ Պոսյանի տունն ու գրասենյակը խուզարկելուց հետո նրան ևս տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ընտանիքը այս պահին որևէ տեղեկություն չունի նրանից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նարեկ Կարապետյանի տուն են մտել երեխայի ծնունդի օրը

Նարեկ Կարապետյանի տուն են մտել երեխայի ծնունդի օրը Fri, 31 Jul 2026 11:39:13 +0400 Վաղ…

3 րոպե ago

Քննչական կոմիտեն` Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկության մասին

Քննչական կոմիտեն` Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկության մասին Fri, 31 Jul 2026 11:30:07 +0400 Ինչպես արդեն…

13 րոպե ago

Իսպանիան մոբիլիզացրել է բանակը միգրանտների հոսքի պատճառով․ ի՞նչ է կատարվում

Իսպանիան մոբիլիզացրել է բանակը միգրանտների հոսքի պատճառով․ ի՞նչ է կատարվում Fri, 31 Jul 2026 11:30:02…

13 րոպե ago

Սպասվում են անձրևներ

Սպասվում են անձրևներ Fri, 31 Jul 2026 11:15:40 +0400 Հուլիսի 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ի երեկոյան…

27 րոպե ago

Մեր տուն էլ են եկել, չգիտեմ ինչ են փնտրում. Ղազինյանը` Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին

Մեր տուն էլ են եկել, չգիտեմ ինչ են փնտրում. Ղազինյանը` Նարեկ Կարապետյանի տան խուզարկության մասին…

30 րոպե ago

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Fri, 31 Jul 2026 11:10:30 +0400…

32 րոպե ago