Երկիրը կանգնած է նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին

Երկիրը կանգնած է նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին

Sun, 07 Jun 2026 16:18:47 +0400


Նոր քաղաքական ստատուս-քվո

ԱԺ ընտրությունների մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 847 226 ընտրող կամ 33.84 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել էր ընդամենը 49.4 տոկոս։
Այսօրվա դինամիկան արդեն իսկ վկայում է, որ Հայաստանի քաղաքացիները ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը։

Եթե մասնակցության այս դինամիկան պահպանվի մինչև քվեարկության ավարտը, ապա վերջնական ցուցանիշը կարող է հասնել 55–60 տոկոսի կամ ավելի։

Նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում։

Առաջին հերթին, բարձր մասնակցությունը վկայում է, որ հասարակության մեջ կուտակվել է փոփոխությունների և արդարության հստակ պահանջ։ Քաղաքացիները ցանկանում են իրենց ձայնով ազդել ընթացող գործընթացների վրա և որոշել երկրի զարգացման հետագա ուղղությունը։

Երկրորդ կարևոր հանգամանքը վարչական ռեսուրսի ազդեցության հարաբերական թուլացումն է։ Որքան բարձր է ընտրողների մասնակցությունը, այնքան ավելի դժվար է դառնում ընտրությունների արդյունքը պայմանավորել միայն իշխանության վարչական և ռեպրեսիվ լծակներով։ Այս պայմաններում որոշիչ է դառնում քաղաքացիների ազատ և գիտակից կամարտահայտությունը, իսկ քաղաքական մրցակցությունը ձեռք է բերում ավելի իրական և հավասար բնույթ։

Երրորդ՝ արդեն այժմ հստակ երևում է, որ ընտրական պայքարը հիմնականում կենտրոնացած է մի քանի խոշոր քաղաքական բևեռների շուրջ։ Գործող ընտրական շեմերի պայմաններում բարձր մասնակցությունը սովորաբար նպաստում է ձայների կենտրոնացմանը խոշոր ուժերի մոտ և սահմանափակում փոքր ուժերի հնարավորությունները։ Հետևաբար, իրատեսական է այն սցենարը, որ ապագա Ազգային ժողովում ներկայացված կլինեն առավելագույնը չորս ազդեցիկ քաղաքական ուժերը։
Հայաստանն այսօր կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առջև՝ անվտանգային սպառնալիքներ, արտաքին քաղաքական տագնապներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ և հասարակական խոր բևեռացում։ Այս պայմաններում երկրին անհրաժեշտ է ոչ թե հերթական քաղաքական մենաշնորհը, այլ պետական մտածողության վրա հիմնված ազգային համաձայնություն և պատասխանատու կառավարում։

Հանրային այս ակտիվությունը պարտավորեցնում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին դրսևորել պատասխանատվություն՝ կապիտալիզազնելու համար քաղաքական փոփոխությունները
Երկիրը կանգնած է փոփոխությունների կամ նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին։ Հասարակությունը պահանջում է նոր որակի քաղաքականություն և պատասխանատու կառավարում:

Սուրեն Սուրենյանց

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գյումրիում դանակահարությունից մահացած երիտասարդը բժիշկ էր

Գյումրիում դանակահարությունից մահացած երիտասարդը բժիշկ էր Sun, 13 Sep 2026 11:26:42 +0400 Ինչպես արդեն հայտնել…

6 րոպե ago

Թրամփի մանկության տունը վաճառվել է 1,93 մլն դոլարով

Թրամփի մանկության տունը վաճառվել է 1,93 մլն դոլարով Sun, 13 Sep 2026 11:15:18 +0400 Տունը,…

18 րոպե ago

Աբու Դաբիի թագաժառանգի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարություն է արել

Աբու Դաբիի թագաժառանգի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարություն է արել Sun, 13 Sep 2026 11:00:42 +0400…

32 րոպե ago

Երկու ուղևորի ինքնաթիռում կապել են միմյանց՝ թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով

Երկու ուղևորի ինքնաթիռում կապել են միմյանց՝ թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Sun, 13 Sep…

47 րոպե ago

Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Sun, 13 Sep 2026 10:30:56 +0400 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-17-ը սպասվում…

1 ժամ ago

Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ

Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ Sun, 13 Sep 2026 10:29:48 +0400 Ըստ եկեղեցական…

1 ժամ ago