Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ

Սեպտեմբերի 16-ի մեռելոցը աշխատանքային է, թե ոչ

Sun, 13 Sep 2026 10:29:48 +0400


Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ:

Այդ օրը նվիրված է ճշմարիտ ու սուրբ հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, մարդիկ վերհիշում են նրանց հիշատակը, ողորմություն տալիս կարոտյալներին: Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների հարության ակնկալություն ունենալով, իմաստուն մի քայլ կատարեց:

Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան: Հուդա Մակաբայեցին արծաթ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (Բ Մակաբայեցիներ 12:43-46): Այսօր էլ Հայ եկեղեցում մեռելոցին հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին:

Հոգեհանգստյան արարողության ժամանակ ընթերցվող այս հատվածը. «Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա» (Հովհաննես 12:24), մեկ անգամ ևս վկայում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպպեցիներ 12:21):

Նշենք, որ աշխատանքային օր է լինելու Խաչվերացին հաջորդող երկուշաբթին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT

Սեուլը մերձենում է ՌԴ-ին Կիևի հետ սկանդալի ֆոնին․ FT Thu, 29 Oct 2026 12:00:49 +0400…

6 րոպե ago

Եթե Ռուբինյանն ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան

Եթե Ռուբինյանն ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Thu, 29 Oct 2026 12:00:28…

6 րոպե ago

ԱԺ միջանցքում ծեծկռտուք է

ԱԺ միջանցքում ծեծկռտուք է Thu, 29 Oct 2026 11:59:06 +0400 Latest news from Հրապարակ ©…

8 րոպե ago

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը Thu, 29 Oct 2026 11:55:52 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

11 րոպե ago

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026…

15 րոպե ago

Տարոն Չախոյանի հրճվանքը կռիվ հրահրելուց հետո

Տարոն Չախոյանի հրճվանքը կռիվ հրահրելուց հետո Thu, 29 Oct 2026 11:50:32 +0400 Latest news from…

16 րոպե ago