Նաիրի Հոխիկյանի եղբորը ծեծի ենթարկողները Գնել Սանոսյանի հովանավորյալներն են

Նաիրի Հոխիկյանի եղբորը ծեծի ենթարկողները Գնել Սանոսյանի հովանավորյալներն են

Sun, 07 Jun 2026 18:45:09 +0400


Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգել էր, որ Մարտունու շրջանի Լիճք գյուղում ծեծի են ենթարկել հասարական գործիչ Նաիրի Հոխիկյանի եղբորը՝ Լևոն Հոխիկյանին:

«Հրապարակի» հետ զրույցում Նաիրի Հոխիկյանը նշեց, որ ինքը Երևանում է գտնվում, և քիչ առաջ է զանգ ստացել Մարտունուց․ զանգել ու ասել են՝ հասիր, եղբորդ վրա հարձակվել են, ծեծում են:

«Այս պահին հիվանդանոցում է, չգիտեմ, ավարտել են բուժօգնությունը, թե ոչ, բայց տասը րոպե առաջվա դրությամբ հանցագործներին բերման չէին ենթարկել: Հանցագործները ՔՊ-ի վստահված անձինք են՝ մեկը Լիճքի վարչական շրջանի ղեկավար Սիրական Սիրականյանն է, մյուսը` Մարտունու բժշկական կենտրոնի վիրաբույժը, նորից` Սիրական Սիրականյան, այս երկուսն են եղբորս վրա հարձակման կազմակերպիչներն ու նաև ակտիվ ՔՊ-ականներ են։ Մի քանի հոգով հարձակվել ու ծեծի են ենթարկել եղբորս»,-ասաց Հոխիկյանը:

Նա նշեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, եղբոր վնասվածքները հիմնականում դեմքի շրջանում են, ինքն է դիմել ոստիկանություն, երբ Մարտունուց ստացել է զանգը, իսկ եղբայրը՝ Լևոն Հոխիկյանը «Ուժեղ Հայաստանի» վստահված անձն է:

«Նկատողություն է արել, անօրինություն են արել՝ մի քանի հոգով վստահված անձինք մտել են տեղամաս, խախտում են արել, եղբայրս ասել է՝ չի կարելի: Իրենք հայհոյելով դուրս են եկել, այդ պահին ոչինչ չեն արել: Հետո եղբայրս դուրս է եկել որոշ ժամանակից, խանութ է մտել, ոնց որ դարանակալած են եղել: Եղբայրս խանութից դուրս է եկել ու հարձակվել են եղբորս վրա»:

Մեր հարցին, իսկ ընտրատեղամասում գտնվող ոստիկանը չի՞ արձագանքել տեղի ունեցողին, Հոխիկյանն ասաց, որ ոչ, որևէ արձագանք գործողություն չի եղել:

Ի դեպ, «Հրապարակին» հասած տեղեկությունների համաձայն՝ Լիճքի վարչական շրջանի ղեկավար և Մարտունու ԲԿ -ի վիրաբույժ երկու Սիրական Սիրականյանների հովանավորն էլ Գնել Սանոսյանն է, ով հետաքրքիր զուգադիպությամբ ընդդիմադիր ուժի վստահված անձին ծեծի ենթարկելու ժամանակ հարևան գյուղում ընտրողներին է ուղղորդելիս եղել, ինչպես նշում են ականատեսներն ու հրապարակված տեսանյութերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ Sun, 25 Oct 2026 10:45:50 +0400 Ղազախստանի մայրաքաղաք…

11 րոպե ago

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե»

Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» Sun, 25 Oct…

15 րոպե ago

Քվեարկել եմ հանուն փոփոխության․ նրանք դարձել են այն, ինչ ժամանակին մերժում էին․ Վրույր Այվազյան

Քվեարկել եմ հանուն փոփոխության․ նրանք դարձել են այն, ինչ ժամանակին մերժում էին․ Վրույր Այվազյան Sun,…

21 րոպե ago

Թերի դրոշմանիշի պատճառով 25/24-ում քվեաթերթիկը մարվել է․ ինչ իրավիճակ է ընտրատեղամասերում

Թերի դրոշմանիշի պատճառով 25/24-ում քվեաթերթիկը մարվել է․ ինչ իրավիճակ է ընտրատեղամասերում Sun, 25 Oct 2026…

31 րոպե ago

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Sun, 25 Oct 2026 10:15:57 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի…

41 րոպե ago

25/6 տեղամասում ինքնասոսնձվող դրոշմանիշերը քվեաթերթիկներին կպցնում են սոսնձով

25/6 տեղամասում ինքնասոսնձվող դրոշմանիշերը քվեաթերթիկներին կպցնում են սոսնձով Sun, 25 Oct 2026 10:09:18 +0400 «Ազատ…

47 րոպե ago