Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
Sun, 25 Oct 2026 10:45:50 +0400
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը պայքարի դուրս կգան 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, 97 կգ քաշային Հայկ Խլոյանն ու գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: