Կանխել են քվեաթերթիկ նկարելու 2 դեպք

Կանխել են քվեաթերթիկ նկարելու 2 դեպք

Sun, 07 Jun 2026 19:18:41 +0400


Տեղեկություն ստացա, որ Վանաձորի Սայաթ Նովայի մանկական այգու հարևանությամբ թեթև ատլետիկայի մարզադպրոցում տեղակայված թիվ 23/34 ընտրատեղամասում երկու ընտրող փորձել են նկարել իրենց քվեարկությունը եւ բռնվել են: Շտապեցի ընտրատեղամաս:

Դիտորդները հավաստացրին, որ իսկապես նման փորձ է եղվել: Ընտրատեղամասի նախագահ պարոն Ստեփանյանից հետաքրքրվեցի՝ եղե՞լ է նման դեպք: Եղել է: Իսկ ինչո՞ւ չի արձանագրություն կազմվել: Ասաց, որ մի դեպքում ծեր մարդ էր փորձել նկարել, իրենք նկատել ու կանխել են, մյուս դեպքում մի տատիկ` հրավիրել են ոստիկանության խմբի ավագին, նկարը հեռացրել են հեռախոսից, ապա թողել են, որ տատիկը հեռանա: Իսկ ինչո՞ւ արձանագրություններ չեն կազմվել:

Ոստիկանության խմբի ավագը մեզ տեղեկացրեց՝ իրենք զանգահարել են վերադասին, ստացել հրահանգ՝ կանխվել է փորձը, ասել են` արձանագրություն հարկավոր չէ: Հանձնաժողովի նախագահին հարցնում եմ` մի՞թե ժամանակը չէ Ընտրական օպրնսգրքում մի կետ ավելացնել, որով կարգելվի ընտրողին քվեախցիկ մտնել հեռախոսով: Նա ասում է` ճիշտ առաջարկ է, բայց դժվար վերահսկելի: Ինքը պոլիտեխնիկական համալսարանում դասախոս է, քննություններին արգելում են, որ ուսանողները քննասենյակ մտնեն հեռախոսներով, սակայն ուսանողները երկու, անգամ երեք հեռախոս են ունենում: Եթե ուսանողը կարող է երեք հեռախոս ունենալ և գաղտնի գոնե մեկը քննասենյակ տանել, նույնը կարող է անել նաև ընտրողը, նկարել իր քվեաթերթիկը և «տերերին» տրամադրել լուսանկարը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

11 րոպե ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

25 րոպե ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

40 րոպե ago

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

55 րոպե ago

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է Sun, 01 Nov 2026 16:42:42 +0400 «Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգ «Պետականակենտրոն»…

1 ժամ ago

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռուբեն Ռուբինյանի կողմից ո'չ միջադեպից առաջ, ո'չ դրանից հետո մազերի հաշվարկ չի իրականացվել

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռուբեն Ռուբինյանի կողմից ո'չ միջադեպից առաջ, ո'չ դրանից հետո մազերի հաշվարկ…

1 ժամ ago