Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․

Mon, 08 Jun 2026 10:45:13 +0400


Հայկական քաղաքական միտքը հերթական անգամ նոր բարձունք նվաճեց։ Եթե աշխարհի հետամնաց երկրներում նախ հաշվում են ձայները, հետո հաղթանակ հայտարարում, ապա մեզ մոտ որոշվել է ժամանակ չկորցնել նման հնացած ընթացակարգերի վրա։

Ընտրական հանձնաժողովը դեռ նոր էր սկսել հաշվել քվեաթերթիկները, տոկոսներն օդում էին կախված, արձանագրությունները՝ ճանապարհին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
– Ժողովուրդ, ես հաղթել եմ։
Ժողովուրդն անմիջապես հետաքրքրվեց.
– Լավ, բայց ո՞վ հաշվեց։
– Կհաշվեն։
-Իսկ եթե ուրիշ բան դուրս գա՞։
– Չի կարող։
-Ինչո՞ւ։
– Որովհետև ես արդեն հայտարարել եմ, որ հաղթել եմ։ Վրաստանն արդեն շնորհավորել է, մյուսներն էլ հերթով կզանգեն։
Մի պահ տպավորություն էր, թե ընտրությունների արդյունքները նախ հասել են Թբիլիսի, հետո նոր պետք է հասնեին ԿԸՀ։
Սա մոտավորապես նույնն է, երբ մանկաբարձը ծննդատնից դուրս գա ու հայտարարի.
-Շնորհավորում եմ, երեխա է ծնվել։
Հարազատները ուրախանան, ծաղիկ պատվիրեն, սեղան գցեն, երաժիշտ կանչեն։
Հետո հարցնեն.
-Իսկ կարո՞ղ ենք տեսնել երեխային։
Մանկաբարձն ուսերը թոթվի.
-Կարող եք, բայց մի փոքր խնդիր կա. երեխան մահացած է ծնվել։
– Բա ինչի՞ համար էիք շնորհավորում։
– Ես ծնվելու փաստն էի նշում։ Մնացածը տեխնիկական մանրուք է։

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․ Իսկ երբ մարդիկ տեսնումեն իրենց առաջ անշնչացած փոքրիկ մի անօգ մարմին, չեն հավատում ծննդին, ու դա ծնունդ չեն համարում։

Հենց այստեղ է Փաշինյանի քաղաքական նորարարությունը։ Կարևորը ոչ թե արդյունքն է, այլ արդյունքի մասին հայտարարությունը։ Եթե հայտարարությունն արվել է, ուրեմն իրականությունը պարտավոր է համապատասխանել դրան։
Նախ հայտարարվում է հաղթանակը։
Հետո գալիս են շնորհավորանքները։
Հետո կազմակերպվում է քեֆը։
Իսկ արդյունքի հետ հետո էլ կհաշվեն։

Վերջիվերջո, ժողովրդավարությունը ժողովրդի իշխանություն է։ Պարզապես Փաշինյանի տարբերակում ժողովուրդը վերջինն է իմանում, թե նա ինչ է որոշել։ Մի խոսքով, Նոր Հայաստանում ընտրությունները գնալով ավելի շատ հիշեցնում են սովետական անեկդոտը․ կարևորը ոչ թե ով է քվեարկում, այլ ով է առաջինը հայտարարում հաղթանակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա Thu, 05 Nov 2026 20:04:34…

12 րոպե ago

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան Thu,…

16 րոպե ago

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին Thu, 05 Nov 2026 20:00:28 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն…

17 րոպե ago

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ Thu, 05 Nov 2026 19:53:56 +0400 Անչափահասի օրգանիզմում…

23 րոպե ago

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան…

31 րոպե ago

Հիշեցում վարորդներին․ պարտադիր պահանջ է

Հիշեցում վարորդներին․ պարտադիր պահանջ է Thu, 05 Nov 2026 19:45:30 +0400 ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են,…

31 րոպե ago