Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Mon, 08 Jun 2026 10:30:16 +0400


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է 18 կուսակցություն և քաղաքական դաշինք։

«Պետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է շարունակական հաջողություններ իր աշխատանքում՝ ի պաշտպանություն Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի», – ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ղազախստանի ղեկավարը նշել է, որ հանրապետությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ երկրի զարգացման, խաղաղության և բարգավաճման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օրական քանի բաժակ սուրճի օգտագործումն է համարվւմ անվտանգ

Օրական քանի բաժակ սուրճի օգտագործումն է համարվւմ անվտանգ Tue, 21 Jul 2026 23:00:17 +0400 Հետազոտողների…

41 րոպե ago

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը

Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը Tue, 21 Jul 2026 22:45:57 +0400 Հերթական սուտը և…

55 րոպե ago

Հեղինակավոր համալսարանը կասկածվում է ուսանողների հանդեպ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ

Հեղինակավոր համալսարանը կասկածվում է ուսանողների հանդեպ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ Tue, 21 Jul 2026 22:30:24…

1 ժամ ago

Հայերիս պարագայում դա չի կարող երկար տևել, որովհետև արթնության պահը կգա

Հայերիս պարագայում դա չի կարող երկար տևել, որովհետև արթնության պահը կգա Tue, 21 Jul 2026…

1 ժամ ago

Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե

Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե Tue, 21 Jul 2026 22:08:52 +0400 Զինծառայող է մահացել։ Այս…

2 ժամ ago

Աբսուրդի հայկական թատրոնը

Աբսուրդի հայկական թատրոնը Tue, 21 Jul 2026 22:00:47 +0400 Թշնամին շարունակ պատրաստվում է Հայաստանի դեմ…

2 ժամ ago