Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Mon, 08 Jun 2026 10:30:16 +0400


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է 18 կուսակցություն և քաղաքական դաշինք։

«Պետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է շարունակական հաջողություններ իր աշխատանքում՝ ի պաշտպանություն Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի», – ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ղազախստանի ղեկավարը նշել է, որ հանրապետությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ երկրի զարգացման, խաղաղության և բարգավաճման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միայն «դուխով» ֆուտբոլ չեն խաղում

Միայն «դուխով» ֆուտբոլ չեն խաղում Sat, 03 Oct 2026 15:23:40 +0400 Երեկ՝ Հոկտեմբերի 2-ին , …