Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Նոր արտոնություններ

Նոր արտոնություններ

Thu, 13 Aug 2026 14:13:50 +0400


Կառավարությունը նախատեսում է ընդլայնել գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը տրամադրված մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Նոր փոփոխության արդյունքում արտոնության ընդհանուր չափը կկազմի մոտ 113,8 մլն դրամ։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծով՝ ընկերությանը թույլատրվում է ներդրումային ծրագրի շրջանակում լրացուցիչ հումք և նյութեր ներմուծել առանց մաքսատուրքի վճարման։ Ընկերությունն այժմ նախատեսում է ներմուծել ևս 85,4 մլն դրամի հումք։

Նախարարության հիմնավորմամբ՝ լրացուցիչ ներմուծման անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերության ստացած պատվերների ավելացմամբ։ Նոր հումքի ներմուծումը, ըստ նախագծի, անհրաժեշտ է արտադրական գործընթացն առանց ընդհատումների շարունակելու և պատվերների կատարման բնականոն ընթացքն ապահովելու համար։

Փոփոխությունների իրականացումից հետո ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 1,7 մլրդ դրամ։ Այդ ներմուծումների նկատմամբ կիրառվող մաքսատուրքից ազատման արտոնության ընդհանուր չափը կգնահատվի 113,8 մլն դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անհայտ ու անփորձ անգլախոս կանանց փոխնախարար են նշանակում

Անհայտ ու անփորձ անգլախոս կանանց փոխնախարար են նշանակում Wed, 02 Sep 2026 14:23:58 +0400 Այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով