Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Disney-ում սպասվում են հազարավոր կրճատումներ

Disney-ում սպասվում են հազարավոր կրճատումներ

Wed, 04 Nov 2026 23:55:57 +0400


Ամերիկյան Walt Disney ընկերությունը պատրաստվում է կրճատել հազարավոր աշխատակիցների՝ տարեկան ծախսերը 20 տոկոսով նվազեցնելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։ Կրճատումները կանդրադառնան հատկապես թեմատիկ զվարճանքների այգիներին, հեռուստաալիքներին և կինոստուդիային։

Աղբյուրների համաձայն՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջոշ Դ’Ամարոն նախատեսում է խնայված միջոցների մի մասն ուղղել նոր բովանդակության ստեղծմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև զվարճանքների այգիների և զբոսաշրջային նավերի բիզնեսի աջակցությանը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ վերջին տարիներին Disney-ն արդեն միլիարդավոր դոլարների ծախսեր է կրճատել և հազարավոր աշխատատեղեր վերացրել։ Անցած ֆինանսական տարվա ավարտին ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 231 հազար։

Գործակալության տվյալներով՝ աշխատակիցների թվաքանակն են կրճատում նաև մեդիա ոլորտի այլ ընկերություններ, այդ թվում՝ Netflix-ը, Sony Pictures Entertainment-ը, ինչպես նաև Paramount-ի և Warner Bros.-ի ստորաբաժանումները։ Ընկերությունների համար գնալով դժվարանում է լսարանի ուշադրության համար մրցակցությունը սոցիալական ցանցերի և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների՝ Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Disney-ի և Universal-ի աշխատակիցները ձերբակալվել են մանկապղծության համար

Disney-ի և Universal-ի աշխատակիցները ձերբակալվել են մանկապղծության համար Sun, 01 Nov 2026 19:15:40 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով