Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ինչ գաղափարի շուրջ են համախմբվել ընդդիմադիր ուժերը

Ինչ գաղափարի շուրջ են համախմբվել ընդդիմադիր ուժերը

Wed, 04 Nov 2026 23:56:24 +0400


Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Սամվել Կարապետյանի տանը հավաքվել էին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Փակ քննարկումից հետո ընդդիմադիրները հանդես եկան միասնական հայտարարությամբ։ «Մենք` ներքոստորագրյալ քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ հայտարարում ենք համազգային համախմբման ձեւավորման մասին, հաստատելով համախմբման հետեւյալ առաջնային նպատակները`ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն, առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, ազգային ինքնության եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։ Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնվում են միավորել իրենց ջանքերը գերակա ազգային խնդիրների շուրջ, հանրային միասնության մթնոլորտ ձեւավորելու եւ մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Բոլոր քաղաքական ուժերի հանրային եւ հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»,- ասված է միասնական հայտարարությունում։

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին» «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» քաղաքական ուժերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր»

Պատրաստ ենք մասնակցելու համախմբման նախաձեռնություններին․ «Միասնության թևեր» Thu, 05 Nov 2026 15:17:18 +0400 «Միասնության թևեր» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով