Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Բացառիկ. ումից է դատախազությունը 1 միլիարդ 270 միլիոն դրամ բռնագանձում․ հայտնի գործարարների անունները.Armlur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության՝ պետությանը 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ բռնագանձելու մասին հաղորդագրության մեջ անանուն ներկայացված ընկերությունների հետ կապվում են հայտնի գործարարներ Հրաչ-Ներսես Կապրիելյանի, Վարդան Սիրմաքեսի և ՀՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի անունները։ ՀՀ գլխավոր դատախազությունը նոյեմբերի 13-ին հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գերատեսչության հայցն ընդդեմ ՍՊ ընկերության տնօրենի։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով հաստատված է համարել, որ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով ընկերության ձեռնարկատիրական գործունեությունը, հարկային մարմիններից թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները։ Խոսքը Երևանի Փափազյան փողոցի 118/1 և Դավթաշենի 2-րդ թաղամասի 46/2 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանցում առկա բնակարանների վաճառքի մասին է։ Դատախազության ներկայացրած տվյալներով՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։
Սակայն ArmLur.am-ի աղբյուրները պարզել են, որ այս պատմության մեջ հիշատակվող շինարարական բիզնեսների հետ կապվում են բավական հայտնի գործարարներ։ Ովքե՞ր են կանգնած ընկերությունների հետևում ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընկերություններից մեկի՝ «ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»-ի սեփականատերերը Հրաչ-Ներսես Կապրիելյանն ու Վարդան Սիրմաքեսն են։ Վարդան Սրմաքեսը հայտնի է որպես «Արցախբանկի» խոշոր բաժնետերերի շրջանակի ներկայացուցիչ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցների արտադրության և Հայաստանում AWI ապրանքանիշի ժամացույցների արտադրության սեփականատեր։
Իսկ մյուս ընկերության հետևում, ըստ ArmLur.am-ի աղբյուրների, Արամ Ղարիբյանի անունն է։ Արամ Ղարիբյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Միլիարդավոր դրամների պատմություն՝ տարիներ առաջվա արտոնյալ գործունեությունից Դատախազության հաղորդագրության համաձայն՝ գործի հիմքում մինչև 2013 թվականի հունիսն իրականացված ձեռնարկատիրական գործունեությունն է։ Ըստ դատարանի հաստատած հանգամանքների՝ ընկերության իրական շրջանառությունը թաքցվել է հարկային մարմիններից, ինչի հետևանքով չեն կատարվել հարկային պարտավորությունները։
Ստացվում է՝ պետությունը տարիներ առաջ իրականացված շինարարական և բնակարանների վաճառքի գործունեության արդյունքում առաջացած վնասի հատուցման պահանջով դիմել է դատարան, և այժմ խոսքը 1.27 միլիարդ դրամի բռնագանձման մասին է։ Հատկանշական է, որ դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ ընկերության և տնօրենի անունները չեն հրապարակվել։ Մինչդեռ հանրային հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն պետությանը վերադարձվելիք գումարի չափը, այլև այն, թե ովքեր են իրականում կանգնած այդ բիզնեսների հետևում։
ArmLur.am-ը փորձելու է ստանալ նաև հիշատակված գործարարների և ընկերությունների պարզաբանումները, սակայն դեռ հնարավոր չեղավ նրանց հետ կապ հաստատել։ Հարկ է ընդգծել, որ դատական վճռով պատասխանատվության հարցը վերաբերում է ընկերության տնօրենին և պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջին։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով Tue, 24 Nov 2026 12:30:03 +0400 ԱՄՆ-ն ընդլայնել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով