Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Կատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցությունները

Կատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցությունները

Tue, 24 Nov 2026 22:07:45 +0400


Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Դոհան փորձում է վերսկսել պատերազմի ավարտի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունները։

Ալ Թանիի խոսքով՝ Կատարը կապի մեջ է թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի հետ։ Նա զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող իրեն թույլ տալ լարվածության նոր սրում։ Բանակցությունների վերսկսման ամսաթիվ կողմերը դեռ չեն հայտարարել։

Միջնորդները քննարկում են Հորմուզի նեղուցով նավարկության խոչընդոտները վերացնելու և Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցներ մեղմելու առաջարկներ։ Ըստ Associated Press-ի՝ այդ քայլերը կարող են ճանապարհ բացել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի հետ բանակցությունները բացառվում են

Փաշինյանի հետ բանակցությունները բացառվում են Mon, 23 Nov 2026 13:44:07 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով