Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Չինական ընկերության նկատմամբ սանկցիա են կիրառել

Չինական ընկերության նկատմամբ սանկցիա են կիրառել

Tue, 24 Nov 2026 18:30:31 +0400


Հաագայի շրջանային դատարանն արգելել է BYD ավտոարտադրող ընկերությանը վաճառել Ti7 ավտոմեքենան ԵՄ տարածքում՝ որոշելով, որ մեքենայի դիզայնը խախտում է Jaguar Land Rover-ի մտավոր սեփականության իրավունքը։ Դատարանը որոշել է, որ չինական մոդելը կրկնում է Land Rover Defender մեքենայի դիզայնին հատուկ էլեմենտները։ Արգելքը տարածվում է նաեւ ԵՄ անդամ երկրներում այդ մոդելի մեքենայի արտադրման, պահպանման ու ներկրման վրա։ Դա նշանակում է, որ չինական ավտոարտադրողը այդ մոդելի մեքենան չի կարող արտադրել Հունգարիայում գտնվող իր նոր գործարանում։ Որոշումը, սակայն չի տարածվում Մեծ Բրիտանիայի վրա, քանի որ վերջինս ԵՄ անդամ չէ եւ դատարանի լիազորությունները չեն տարածվում չինական BYDընկերության բրիտանական մասնաճյուղի վրա։ Չինական կողմը հայտարարել է, որ որոշծման հետ համաձայն չէ եւ մտադիր է այն բողոքարկել, պնդելով, որ դիզայնը մշակել է ինքնուրույն կերպով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով