Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Էկոլոգիապես մաքուր թղթի նոր տեսակ են ստեղծել

Էկոլոգիապես մաքուր թղթի նոր տեսակ են ստեղծել

Thu, 27 Aug 2026 22:00:07 +0400


Թայվանցի եւ ինդոնեզացի գիտնականները ստեղծել են էկոլոգիապես լիովին անվտանգ ու մաքուր նանութուղթ՝ բակտերիալ ցելյուլոզայից։ Այս մասին հայտնում է Frontiers in Bioengineering and Biotechnology պարբերականը։ Թուղթը գերամուր է։ Գիտնականները հրաժարվել են տոքսիկ քիմիկատներից, որոնք կիրառվում են ավանդական տեխնոլոգիաներում՝ ամրությունը ապահովելու համար։ Օգտագործվել է միայն ջուր եւ ջերմային մշակում։ Չորացված բակտերիալ ցելյուլոզան մանրացրել են, մշակել գերձայնի օգնությամոբ եւ եռացրել 100 աստիճանի տակ հինգ ժամ շարունակ։ Արդյունքում՝ ստացել են գերամուր եւ հարվածակայունության մեծ ցուցանիշ ունեցող նանոթուղթ։ Բակտերիալ ցելյուլոզան ավելի էկոլոգիապես մաքուր է, քան բնականը եւ լիովին քայքայվում է բնության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով

Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով Thu, 02 Jul 2026 23:11:12 +0400 Հասան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով