Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

Sat, 07 Nov 2026 10:31:14 +0400


ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։

Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նախաձեռնության մեկնարկը տվել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Վահան Կոստանյանն ու Էլնուր Մամեդովը։

Խմբում կընդգրկվեն երեք երկրների քաղաքական ներկայացուցիչներ և տեխնիկական փորձագետներ։ Խմբի նպատակն է համատեղ աշխատել երկարաժամկետ կայունության, տնտեսական ակտիվության, տարածաշրջանային կապուղիների բացման և առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել ևս երկու խումբ՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հարցերով։ Այդ կառույցների գործունեությունը պետք է ուղղված լինի բարդ տեխնիկական հարցերի լուծմանը և նախագծի իրականացման հաջորդ փուլերին նախապատրաստվելուն, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների այլ օբյեկտների հետ ինտեգրմանը։

Մասնակիցները հաստատել են երթուղու իրականացումը հնարավորինս շուտ սկսելու մտադրությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում Fri, 06 Nov 2026 09:15:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով