Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում

Sat, 07 Nov 2026 10:30:25 +0400


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հորը՝ Թոմաս Մարքլ-ավագին։

Նրան մեղադրում են երեխաների հանդեպ սեքսուալ բռնություններ պարունակող նյութերի պահպանման մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ 82-ամյա ավագ Մարքլին ձերբակալել են նոյեմբերի վեցին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գնտվող Լեյքլենդ քաղաքի ծերանոցում։ Հաղորդման մեջ ասված է, որ մի քանի օր առաջ դրանից՝ իրավապահները հայտնաբերել են այն գաղտնարանը, որտեղ պահվել են նշված արգելված նյութերը։ Այն եղել է վարձակալած պահեստ՝ Մեքսիկայի Ռոսարիտոյում գտնվող նրա տանից ոչ հեռու գտնվող տարածքում։ Հետաքննություններ են ընթացել նաեւ Ֆիլիպիններում, որտեղ ենթադրաբար պատրաստվել են այդ պոռնկագրական նյութերը։

Ավագ Մարքլին նման ծանր մեղադրանքներ է հասցեագրել որդին՝ վաթսունամյա Թոմաս Մարքլ-կրտսերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն անգամ գողը կանչում է՝ բռնե՛ք գողին

Ամեն անգամ գողը կանչում է՝ բռնե՛ք գողին Wed, 17 Jun 2026 19:15:06 +0400 Եթե հանրային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով