Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

4 համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Sun, 27 Sep 2026 09:05:17 +0400


Այսօր` սեպտեմբերի 27-ին, 4 համայնքում տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություն է տեղի ունենում Լոռու մարզի Թումանյան համայնքում, որտեղ առաջադրվել է միայն Քաղպայմանագիրը, իսկ ցուցակը գլխավորում է նախկինում «Հանրապետություն» կուսակցությունով համայնքապետ դարձած Սուրեն Թումանյանը։ Ավագանու ընտրություններ են տեղի ունենում Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։
Այս համայնքներում ընտրություններն անցկացվում են անհատական (մեծամասնական) ընտրակարգով, քանի որ դրանք ազգային փոքրամասնություններով բնակեցված կամ փոքր բնակչություն ունեցող համայնքներ են։ Այսինքն, այստեղ ոչ թե կուսակցական ցուցակներով են առաջադրվում, այլ անհատ անձինք են առաջադրվում, եւ ընտրությունները կայանում են մեծամասնական կարգով: Ընտրողները քվեարկում են կոնկրետ անհատ թեկնածուների օգտին։

Լերմոնտովոյում, որտեղ հիմնականում մոլոկաններ են բնակվում, բացի ավագանու ընտրությունը, տեղի է ունենալու նաեւ համայնքի ղեկավարի ընտրություն։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը, իսկ ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու։ Նրանցից 2-ն ասորի են, 4-ը` հայ։

Եզդիաբնակ Ֆերիկ համայնքուն ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, բայց ընտրվելու է 5-ը։

Արզնի համայնքում, որը հիմնականում ասորիներով է բնակեցված, ավագանու անդամի 9 տեղի համար առաջադրվել է 17 անձ, որոնց շարքերում կան եզդիներ, ասորիներ։

Ընտրելու իրավունք ունեցողներն իրեմց ընտրական իրավունքը կարող են իրացնել մինչև 20։00-ն։ Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Sat, 26 Sep 2026 10:00:04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով