Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Սուրճի չափից շատ օգտագործման ազդեցությունը ոսկրերի վրա

Սուրճի չափից շատ օգտագործման ազդեցությունը ոսկրերի վրա

Sun, 27 Sep 2026 09:00:38 +0400


Եկեք չչարաշահենք սուրճի օգտագործումը!!!

Սուրճի չափից շատ օգտագործման ազդեցությունը ոսկրերի վրա

Առավոտն առանց սուրճի շատերի համար պարզապես չի սկսվում, մեկ բաժակ սուրճը դարձել է օրվա անփոխարինելի մասը։ Բայց ինչ կարող է տեղի ունենալ, եթե այն օգտագործվում է չափից շատ։

Food & Chemical Toxicology ամսագրում հրապարակվել են սուրճի օգտագործման և ոսկրերի խտության նվազման միջև կապի վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները: Վերջինս ցույց է տվել, որ սուրճի շատ օգտագործումը, այսինքն` օրական ավելի քան չորս բաժակ, ասոցացվում է ժամանակի ընթացքում ոսկրերի խտության զգալի նվազման հետ:

Լավ ուսումնասիրվել է նաև վերջինիս մեխանիզմը. կոֆեինը նվազեցնում է կալցիումի ներծծումը, միևնույն ժամանակ մեծացնում է երիկամների միջոցով օրգանիզմից դրա արտազատման արագությունը: Հետազոտությունը փաստել է նաև, որ այն առավելապես արտահայտվում է 50-ից բարձր տարիքի կանանց շրջանում: Հարկ է նաև նշել, որ մեկ կամ երկու բաժակ սուրճով սահմանափակվող անձանց մոտ էական ազդեցություն չի գրացվել:

Այս մասին տեղեկացնում է Արմեն Մուրադյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստան–Սփյուռք․ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը կարծես մոռանում է

Հայաստան–Սփյուռք․ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը կարծես մոռանում է Sat, 12 Sep 2026 14:10:26 +0400 Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով