Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Այս քեյսը ևս կյանքի կոչվելու հավանականություն ունի

Այս քեյսը ևս կյանքի կոչվելու հավանականություն ունի

Wed, 29 Apr 2026 19:15:25 +0400


Տխրահռչակ Ռուբինյան Ռուբենն ընդդիմության պլաններն, իր կարծիքով, ձախողող մի դատողություն է արտաբերել: Նրա ասելով, Ռուսաստանում կաշառք ստացած հայաստանցիները, ովքեր վերադառնալու են ԱԺ ընտրությանը մասնակցելու նպատակով, ձերբակալվելու են հենց օդանավակայանում:

Երևի այդ նպատակով էին օդանավակայանի ռուս սահմանապահները փոխարինվել հայաստանցիներով: Չի մոռացել նաև հերթական անգամ հիշատակել Վեհափառի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի անունը՝ կրկին ներկայացնելով նրան որպես ԿաԳեԲե-ի գործակալ:

Ռուբենն այդպես էլ չհասկացավ, որ այդ կազմակերպությունը վաղուց գոյություն չունի՝ ճիշտ այնպես, ինչպես այն պետությունը, որտեղ ստեղծվել էր այն: Ինչևէ, ըստ Ռուբենի, վերադարձողների մեջ լինելու են նաև արքեպիսկոպոսի «ցանցից» կաշառք ստացածներ:

Բայց պարզ չէ, թե ովքեր են սահմանապահներին հայտնելու, որ ինքնաթիռի ուղևորներից Պողոսներն, օրինակ, կաշառք են ստացել, իսկ Պետրոսն ու Մարտիրոսը՝ ոչ: Պարզ չէ նաև, թե ինչպես է հայաստանյան ԱԱԾ-ն ձեռք բերելու այդ տվյալները: Այն էլ այնպիսի երկրում, ինչպիսին Ռուսաստանն է: Որովհետև եթե լիներ Եվրամիության որևէ երկիր, ապա այդ առումով կարող էին հարցեր չառաջանալ: Ռուբենն, իհարկե, գիտակցում է, որ իր ասածը բլեֆ է: Բայց դե մարդուն հանձնարարել են, որ նման անհեթեթություն արտաբերի, ու նա դա կատարում է: Ժամանակին մամուլում գրվել էր, որ նա պաշտոնական առաջխաղացման է ձգտում՝ ԱԺ փոխխոսնակից ուզում է վերածվել խոսնակի: Ու հանուն դրա, բնականաբար, շատ ավելի անհեթեթ բաներ կարող է բարձրաձայնել:

Քանի որ դա իմանալ հնարավոր չէ՝ մնում է, որ հունիսի սկզբին ՌԴ-ից ինքնաթիռով Հայաստան վերադարձող արական սեռի բոլոր ուղևորներին դրա անվան տակ ձերբակալեն: Կարող եմ, նույնիսկ, ենթադրել, որ նման փորձ կարող է կատարվել: Ու «բարեսիրտ» Ռուբենն էլ շտապում է մարդկանց զգուշացնել, որպեսզի նրանք վախենան ու հնարավորինս քիչ մարդ գա ՌԴ-ից ԱԺ ընտրությանը մասնակցելու նպատակով: Զգուշացումն էլ, իրենց խելքով, կփոխանցեն այստեղ բնակվող հարազատները` առաջարկելով, որ իրենց հարազատները չժամանեն հունիսի 7-ին ընդառաջ:

Ի դեպ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանն, ինչպես «Հրապարակ»-ն է գրել, հորդորում է չքննարկել, չանդրադառնալ իշխանության կողմից դաշտ նետվող կեղծ օրակարգերին, այդ թվում՝ Ռուբինյանի վերջին հայտարարությանը։ Հարգելով հանդերձ պարոն Դանիելյանին՝ ասեմ, որ այս հարցում նրա հետ համաձայն չեմ: Մարդկանց մեծամասնությունը տեղեկատվություն ստանալու նպատակով ոչ թե թերթ է կարդում կամ լրատվական կայքեր աչքի անցկացնում՝ այն էլ ընդդիմադիր, այլ հանրային հեռուստատեսություն է դիտում: Կարծում եմ, որ այդ անհեթեթությունն անընդհատ կշրջանառվի հանրայինով: Ու մարդիկ իսկապես կարող են առաջնորդվել շառից ու փորձանքից հեռու լինելու մտայնությամբ:

Այնպես որ այս մասին պետք է գրել ու խոսել, որպեսզի մարդիկ իմանան, որ դա պարզ բլեֆ է, հաշվակրը վախեցնելն է, ոչ թե ձերբակալելը: Կարծում եմ, որ դա նույնիսկ եվրոպական չժողովրդավարության տեսակետից խայտառակություն կլինի եւ անգամ մեր գործադիրի կցորդ իրավապահները չեն գնա դրան:

Ի դեպ, ընտրությունների լայնածավալ ընտրախախտումների մոլդովական փորձում, որը եվրոպացիները փորձում են ներդնել այստեղ, նման մի փորձ արվել էր` ՌԴ-ում բնակվող հարյուրհազարավոր մոլդովացիների համար ընդամենը երկու տեղամաս էին բացել Ռուսաստանում, իսկ եվրոպական քաղաքաներում բացել էին տասնապատիկ ավելի ընտրատեղամասեր, եւ այնտեղ բնակվող մոլդովացի միգրանտ ընտրողների շնորհիվ էլ ընտրվեց Մայա Սանդուն:

Մոլդովական փորձում առկա էր նաև քվեաթերթիկների լցոնման հանգամանքը:

Ընդունելով, որ Նիկոլն ամեն ինչ անելու է պաշտոնին մնալու համար, ենթադրում եմ, որ այս քեյսը (դեպքը, գործը) ևս կյանքի կոչվելու հավանականություն ունի: Ու ընդդիմությունն էլ չպետք է այն աչքաթող անի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապշում եմ, թե դատավորներն ու քննիչներն ինչպես են այդ ամենի տակ մտնում

Ապշում եմ, թե դատավորներն ու քննիչներն ինչպես են այդ ամենի տակ մտնում Wed, 29 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով