Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Դա միայն մեր ու Իրանի գործն է․ Լավրովի կոշտ արձագանքը

Դա միայն մեր ու Իրանի գործն է․ Լավրովի կոշտ արձագանքը

Mon, 18 May 2026 19:30:31 +0400


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանում Բուշեր ատոմակայանի շահագործումը վերաբերում է միայն Թեհրանին և Մոսկվային։

«Ինչ վերաբերում է Բուշեր ատոմակայանին, այս օբյեկտը երբեք որևէ պատժամիջոցի չի ենթարկվել. այն բացառված է եղել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի համաձայնագրից։ Եվ սա ոչ մեկին չի վերաբերում, բացի Ռուսաստանից և Իրանից», – ասել է նախարարը Հասարակածային Գվինեայի արտաքին գործերի նախարար Սիմեոն Օյոնո Էսոնո Անգուեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովը ընդգծել է, որ նախագիծն իրականացվում է, և կառուցվում են լրացուցիչ էներգաբլոկներ։

«Անձնակազմը վերադառնում է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ժամանակ ատոմակայանի պարագծի ռմբակոծության պատճառով որոշակի թվով աշխատակիցներ տարհանվել են հարևան երկրներ», – նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու հնարավոր չէ Իրանի հետ պայմանավորվել․ Թրամփը նշել է պատճառը

Ինչու հնարավոր չէ Իրանի հետ պայմանավորվել․ Թրամփը նշել է պատճառը Fri, 21 Aug 2026 23:30:05 …