Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են արել

Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են արել

Wed, 23 Sep 2026 17:56:31 +0400


Այսօր ձերբակալվել են երկու «օրենքով գողեր»՝ Օշականցի Գևորիկն ու «Զապը»։ Ըստ իրավապահների՝ Գևորիկը մի խումբ անձանց հետ գնացել է Հրաչյա Ներսիսյան փողոց՝ «օրենքով գողի»` Զապի նախկին փեսային պատժելու։ Տեղի է ունեցել վիճաբանություն, հայհոյանքներ ու փոխադարձ հարվածներ։

Դեպքից հետո նախկին փեսան էլ փորձել է հաշվեհարդար տեսնել նախկին աներոջից, սակայն չի կարողացել ավարտին հասցնել գործը։

Մենք տեղեկացանք, որ Քննչական կոմիտեն վաղը պատրաստվում է կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան։ ՔԿ-ից մեզ փոխանցեցին. «Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ։ Նախաքննությունը շարունակվում է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400 …