Ինչու է ձերբակալվել Փաշինյանի հետ այսօր վիճած տղամարդը

Ինչու է ձերբակալվել Փաշինյանի հետ այսօր վիճած տղամարդը

Mon, 18 May 2026 19:25:45 +0400


Այսօր Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանին, քիչ առաջ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանությունը ձերբակալել է։

Մեր տեղեկություններով, կա հարուցված քրեական վարույթ ՀՀ քնչական կոմիտեում։ Ինչպես նրա փաստաբան Ռոման Երիցյան է հայտնել տղամարդու տեղը ոչ ոք չգիտի, ինչպես նաև անջատված է հեռախոսը, ֆեյսբուքյան էջն է ջնջված, իսկ հարազատները նրա մասին տեղեկություն չունեն։

ՆԳՆ-ից հետաքրքրվեցինք, թե ինչու է ձերբակալվել Օսիպյանը, պարզաբանեցին․ «Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»։

Մեր հարցմանն ի պատասխան Քնչական կոմիտեից էլ հայտնեցին, որ տեղեկությունը փորձում են ճշտել։

Նշենք, որ ձերբակալման համար հիմք է հանդիսացել այսօր տեղի ունեցած վեճը․ իրավապահները այն որակել են որպես խուլիգանական արարք, ինչպես նաև, ավելի վաղ նրա գրած ֆեյսբուքյան գրառումը՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որը հեռացվել է ֆեյսբուքից։

Հիշեցնենք, որ այսօր տղամարդը մոտեցավ Փաշինյանին և մեղադրեց նրան՝ նշելով, որ նա պաշտպանել է Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչին ի պատասխան Փաշինյանը զայրացավ ու քաշքշուկ սկսվեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը

Ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը Fri, 12 Jun 2026 14:20:12 +0400 Ձերբակալվել է ընդդիմադիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով