Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400


Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն գրել է նոր «Ռոկիի» սցենարը։ Սակայն վստահ չէ, որ կարող է այն նկարահանել։ Այս մասին հայտնում է TV Insider-ը։ «Դա լավ հնարավորություն կլինի՝ ցույց տալ Ռոկիի կյանքը ռինգից դուրս։ Թե ինչպես է փոխվել աշխարհը նրա շուրջը, ինչպես է փոխվել նրա աշխարհը, նրա շրջանը։ Ռոկին նվիրում է իր կյանքը այն մարդկանց օգնելուն, որոնց բախտը կյանքում առանձնապես չի բերել։ Վստահ չեմ, որ դա լսարանին իրոք հետաքրքիր կլինի։ Այնպես որ գրել եմ ամեն բան՝ ինձ համար»,- ասել է Ստալոնեն։ Դերասանը նաեւ ասել է, որ կարելի է նաեւ ցույց տալ, թե ինչպես ու որտեղից են հայտնվել «Ռոկիի» կերպարները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Արդարացվա՞ծ են արդյոք COP17-ի համար ծախսված միլիոնավոր դոլարները

«Հրապարակ». Արդարացվա՞ծ են արդյոք COP17-ի համար ծախսված միլիոնավոր դոլարները Tue, 20 Oct 2026 10:45:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով