Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400


Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին արժանացել է իսպանական Աստուրիայի արքայադստեր այս տարվա մրցանակին «Սպորտ» կատեգորիայում։ Այս միջազգային հեղինակավոր մրցանակը շնորհվում է ամբողջ աշխարհի հայտնի եւ վաստակ ունեցող մարդկանց եւ հեղինակավոր կառույցներին՝ գիտության, մշակույթի, սպորտի, հումանիտար եւ այլ ոլորտներում նվաճումների համար։ Այն հաճախ անվանում են «իսպանական Նոբելյան մրցանակ»։

Մրցանակը շնորհվել է ոչ միայն սպորտում ունեցած ներդրման, այլ նաեւ՝ «Մեսիի հիմնադրամի» միջոցով ծավալած գործունեության, եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան որպես ծավալած աշխատանքի համար։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Օվյեդոյում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆուտբոլի իսպանական հավաքականը ռեկորդ է գրանցել

Ֆուտբոլի իսպանական հավաքականը ռեկորդ է գրանցել Sun, 27 Sep 2026 17:00:06 +0400 Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով