Հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աշխարհում կրկնապատկվել է
Sun, 24 May 2026 13:00:33 +0400

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աշխարհում վերջին 30 տարում համարյա կրկնապատկվել է եւ ներկայումս կազմում է 1,17 միլիարդ մարդ։ Այս մասին հայտնում է The Lancet պարբերականը։ Հետազոտությունն իրականացվել է ռուս, ավստրալացի, ամերիկացի, չինացի եւ այլ երկրներ ներկայացնող միջազգային գիտական խմբի կողմից։
Ուսումնասիրությունների համար վերցվել են 1990-2023 թվականների ընթացքում տղամարդկանց եւ կանանց մոտ հայտնաբերված հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին բժշկական փաստաթղթերը աշխարհի բոլոր երկրներից՝ հիմնական 12 կատեգորիա ընդգրկող հիվանդությունների մասով։ Արդյունքում՝ պարզվել է, որ 23 թվականի դրությամբ, հոգեկան հիվանդությունների դարձել են ժամանակակից մարդկության հիմնական խնդիրներից մեկը՝ անկախ երկրից կամ երկրի զարգացման մակարդակից։ Հատկապես արագ զարգանում են տագնապային խանգարումները, դեպրեսիաները դիստիմիաները, նյարդային անորեքսիաները, բուլիմիան, շիզոֆրենիան, վարքագծային խանգարումները։
Ամենաշատը 2023 թվականին հոգեկան խնդիրներ հայտնաբերվել է 15-19 տարեկան աղջիկների մոտ։Մասնագետներն առաջարկել են խստացնել համաճարակային հսկողության եւ դիտարկման գործողությունները հատկապես ոչ բարեկեցիկ երկրներում եւ հասարակություններում, ինչպես նաեւ՝ զարգացնել վաղ հայտնաբերման եւ վաղ փուլում բուժման հետ կապված միջոցառումները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր