«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «
Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովի մանդատային պատկերը հետևյալն է․
61 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,
28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին,
11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքին և
5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Այս թվաբանական դասավորության պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար։
Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Հետևաբար, որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է։
Որովհետև խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը»։
Source: USAArmenia
Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն Tue, 25 Aug 2026 02:30:05 +0400 Եվրոպական վեց երկրներ…
Կառավարության ծրագիր-2026-2031 | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ Source: USAArmenia
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է անցել, բայց դերասանները դեռ չեն հասկացել)։Տարիներ…
Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում Tue, 25 Aug 2026 01:30:34 +0400 ԱՄՆ…
Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի Tue, 25 Aug 2026 01:00:32 +0400 Բրիտանական արքայազն…
Զելենսկին դեմ է ընտրություններին Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400 Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող…