Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար

Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար

Mon, 08 Jun 2026 19:45:59 +0400


Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը 2021 թվականին «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների թվում էր եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դիմավորած եւ «Սյունյաց ողջույնների» կազմակերպիչներից, մի քանի տարի առաջ սահուն անցում կատարեց ՔՊ-ի ճամբար եւ սկսեց հլուհնազանդ ծառայել Նիկոլ Փաշինյանին: Նա այս ընտրություններից առաջ խոստացել է ՔՊ-ին բարձր ձայներ ապահովել Գորիսում` 60-70 տոկոս քվե:

Թեեւ Սյունիքում «Ուժեղ Հայաստանը» հիմնականում պարտվել է ՔՊ-ին, բայց Գորիսում բավականին շատ ձայներ է տարել: Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Առուշը խիստ զայրացել է եւ համայնքապետարանի աշխատողներին «պատերին ծեփել»: Դրանից հետո Գորիսի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել: Դիմում է գրել նաեւ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը:

Մեր աղբյուրի խոսքով, Առուշն է նրանց ազատել աշխատանքից, սակայն Առուշանյանի տեղակալը «Հրապարակի» հետ զրույցում հակառակը պնդեց` իր կամքով է հեռանում:

Արտյոմ Աղաջանյանը նախ հաստատեց մեր տեղեկությունը, որ այսօր ինքն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, սակայն պնդեց, որ պատճառը առողջական է. «Առողջական խնդիրների պատճառով եմ ազատման դիմում գրել, այլ պատճառ չկա», – պատասխանեց Աղաջանյանը: Մենք հարցրինք` ուրիշ աշխատակիցների է՞լ է Առուշանյանը կարգադրել, որ ազատման դիմումներ գրեն, ասաց, որ տեղեկություն չունի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ

Չորս ղեկավար, չորս ժամանակաշրջան, բայց տարբեր սկզբունքներ Thu, 29 Oct 2026 00:05:13 +0400 Հայաստանն իր…

5 ժամ ago

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ

Արքայազն Հարիի աներոջը կասկածում են մանկապղծության մեջ Thu, 29 Oct 2026 00:00:26 +0400 Արքայազն Հարիի…

6 ժամ ago

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել

Ամերիկյան պետական պարտքը նոր ռեկորդ է գրանցել Wed, 28 Oct 2026 23:55:54 +0400 ԱՄՆ պետական…

6 ժամ ago

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է

40 օր Խաղաղ օվկիանոսում «թափառելուց» հետո փրկվել է Wed, 28 Oct 2026 23:45:18 +0400 Ձկնորսները…

6 ժամ ago

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել

Մուսոլինիի ֆուտբոլիստ ծոռը գոլ է խփել Wed, 28 Oct 2026 23:30:58 +0400 Նախօրեին, Իտալիայի Ֆուտբոլի…

6 ժամ ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Wed, 28 Oct 2026 23:28:31 +0400 «Գազպրոմ…

6 ժամ ago