Ձեռքերը վեր բարձրացրած այս խեղճ խմբակը, պատկերացնում եք, չէ՞ ինչեր է տեսել եւ ինչերի է մասնակից դարձել ու դառնում…

Ձեռքերը վեր բարձրացրած այս խեղճ խմբակը, պատկերացնում եք, չէ՞ ինչեր է տեսել եւ ինչերի է մասնակից դարձել ու դառնում…

Mon, 08 Jun 2026 20:48:43 +0400


Ես տանել չեմ կարողանում նվնվոցը, սրան-նրան մեղադրելու, մուննաթ գալու խասյաթը, հոռետեսությունը: Այս օրերին համացանցը լի է նման նվնվոցով: Առհասարակ կարծում եմ` պետք է ամեն մեկս պահանջենք ինքներս մեզնից եւ հարց տանք. իսկ ես ի՞նչ եմ արել, ի՞նչն եմ սխալ կամ քիչ արել, որ այսպես է ստացվել:

Հիմա եկեք մի թեթեւ վերլուծենք այս ընտրությունների «լույսն ու ստվերը»` առանց մեր չար բախտն անիծելու: Կարո՞ղ էր ավելի վատ լինել. Հաստատ կարող էր: Նկարագրեմ իմ պատկերացրած «վատը». ՔՊ-ն ստանում է 60 տոկոս, որպես ընդդիմություն խորհրդարան են մտնում Արամ Զավենիչն ու Շնորհապետականի Գուրգենը, կամ որ ավելի վատ` Արման Բաբաջանյանն ու Շիրինյանը: Եղածը հաստատ չարյաց փոքրագույնն է:

ՔՊ-ն հազիվ մի կերպ «քերել» է այս կասկածելի հաղթանակը, որն ուղեկցվել է նախընտրական խայտառակ ճնշումներով ու տեռորով, պետական բյուջեից վճարվող բացահայտ ու ցինիկ ընտրակաշառքով (մեր վճարած հարկերից ընտրակաշառք են բաժանել, որ մեր կողմից մերժելի իշխանությունը վերարտադրվի): Ի դեպ, անգամ եւրոպացի նիկոլասեր դիտորդներն էլ էին կեսբերան դա խոստովանել այսօր հրապարակած եզրակացության մեջ:
Սրան գումարած` արցախցիներին ապօրինաբար զրկել են քվեարկության իրավունքից, ճնշումներ են գործադրել, որ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները արտերկրից չգան: Դրսից եկողների նկատմամբ կիրառել են վախի ու շանտաժի բոլոր հնարավոր մեթոդները, Փաշինյանն անգամ ամենաապաքաղաքական համակարգը` Պաշտպանության նախարարությունը չխնայեց. օրումեջ ՊՆ-ն հայտարարություն էր տարածում, թե տանելու ենք ռազմական վարժանքների, խուսափողները 1-3 տարի ազատազրկման են դատապարտվելու եւ այլն:

Բայց ըստ իս` ոչ այնքան ընտրակաշառքն ու բռնաճնշումները դեր խաղացին, որքան վախը, պատերազմի հորինված գարշելի սպառնալիքը, որն անձամբ Նիկոլ Փաշինյանը շրջանառեց: Պատերազմից վախեցողների, տղա ունեցողների մի հսկա զանգված հավատացին այդ շանտաժին: Մտածեցին, որ ոչ թե ՔՊ-ն է պատերազմ ու ավեր բերողը, այլ ընդդիմադիր ուժերը: Իսկ մենք չկարողացանք փարատել այդ վախերը…

Սկզբում խաղաղությունից ու պատերազմից խոսեց, հետո սկսեց գոռալ- սպառնալ-պեռաշկի ուտել, ու պիկապների վրա կանգնած աղերսել մարդկանց, որ գնան ընտրության, թե չէ իր «եռագլուխ» թշնամիները կգան իշխանության…չէ որ այդ դեպքում ոչ թե նրանք, այլ ինքը կհայտնվի բանտում ու… մոբիլիզացրեց իր խավարամիտ, դյուրահավատ ընտրողին, որը գնաց, որ «նա չգնա»… գնաց, որ «նրանք չգան»…

Բայց եկեք չմեղադրենք այդ մարդկանց, որոնց, ըստ էության, մենք մենակ ենք թողել պետական ճնշումների, հիբրիդային պատերազմի, անմարդկային տեռորի առաջ: Մի կողմից չկան անկախ դատարաններ, որոնք չկատարեն իշխանության հրահանգները եւ չկալանավորեն իշխանության դեմ պայքարող մարդկանց: Չկա ՄԻՊ, որը կպաշտպանի նրանց իրավունքները: Չկա հզոր իրավապաշտպան ցանց, որը կար ՀՀԿ-ի ժամանակ եւ որը յուրաքանչյուր հալածվածի գործով զբաղվում էր, օգնում իրավունքների վերականգնելուն: Շարքային մարդու պաշտպանը մնացել են մի քիչ մեդիան, մի քիչ ընդդիմությունը, որոնք նույնպես անպաշտպան են ՔՊ-ական ուժայինների առաջ: Իսկ մարդը տեսնում է, որ այս իշխանությունը չունի կարմիր գծեր, չեղարկել է Սահմանադրությունն ու օրենքները` ում ուզում, երբ ուզում բռնում է, ում ուզում` աշխատանքից ազատում է, ինչ տգետի ուզում` նշանակում է: Եւ մարդը մտածում է` սրանցից ազատել չի ստացվելու, իսկ այն ձեռքը, որը չես կարող կտրել…ճիշտ է` «պաչում դնում ես ճակատիդ»:

Հիմա դրականի մասին. արձանագրելով, որ գյուղը կրկին հաղթեց քաղաքին, տգետը` գրագետին, անհայրենիքը` հայրենասերին, անխելքը` խելոքին, նաեւ արձանագրենք, որ մեր հասարակության ուղիղ կեսը լավ, լուսավոր, խելացի հայ մարդիկ են, որոնք ճիշտ ընտրություն են կատարել, որոնք հայկական պետություն ու քաղաքակիրթ իշխանություն են երազում: Ձայների բաշխումը եղել է սահմանային` 50/50: Եկեք ասենք, որ էլի վատ չի: Կարող էր ավելի վատ լինել… բայց լավ է լինելու:

Վստահ եմ, սա վերջն է այս արարի եւ սկիզբը նոր պայքարի: Ճշմարտությունն ու Աստված մեզ հետ են, ոչ թե նրանց հետ…

ՀԳ Ձեռքերը վեր բարձրացրած այս խեղճ խմբակը, պատկերացնում եք, չէ՞ ինչեր է տեսել եւ ինչերի է մասնակից դարձել ու դառնում…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը կկարողանա՞ բերել խոստացած խաղաղությունը. Հարցում

Փաշինյանը կկարողանա՞ բերել խոստացած խաղաղությունը. Հարցում Fri, 19 Jun 2026 23:57:00 +0400 Latest news from…

1 ժամ ago

Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում

Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Fri, 19 Jun 2026 23:45:59 +0400 Latest news from Secure News…

1 ժամ ago

Կամավոր են հանձնել

Կամավոր են հանձնել Fri, 19 Jun 2026 23:30:09 +0400 Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից…

2 ժամ ago

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն

Ադրբեջանում վախենում են՝ ՀՀ ընտրությունները չեղարկվեն Fri, 19 Jun 2026 23:15:11 +0400 Ադրբեջանական Haqqin.az-ը խիստ…

2 ժամ ago

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Fri, 19 Jun 2026…

2 ժամ ago

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների

Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների Fri, 19 Jun 2026 22:51:49 +0400 Հայաստանի…

2 ժամ ago