Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ

Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ

Tue, 09 Jun 2026 18:44:01 +0400


Դատախազությունից հայտնում են՝ քրեական հետապնդում է հարուցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ։

Հաղորդագրությունում նշված է.

«Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով Mon, 26 Oct 2026 13:00:55…

10 րոպե ago

Կյանքներս կերան. թող սև ցուցակ գնան

Կյանքներս կերան. թող սև ցուցակ գնան Mon, 26 Oct 2026 13:00:02 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան…

11 րոպե ago

Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը

Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը Mon, 26 Oct 2026 12:56:59 +0400 Երևանի քաղաքապետարանը նախատեսում…

14 րոպե ago

Ինչ «մեյլեր են արվել» Փաշինյանին

Ինչ «մեյլեր են արվել» Փաշինյանին Mon, 26 Oct 2026 12:53:35 +0400 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը…

18 րոպե ago

Պիտի այս ամենը հետաձգել

Պիտի այս ամենը հետաձգել Mon, 26 Oct 2026 12:50:55 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա…

20 րոպե ago

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը Mon, 26 Oct 2026 12:48:00 +0400…

23 րոպե ago