Եթե կենդանիներն ընտրելու իրավունք ստանան Հայաստանում

Եթե կենդանիներն ընտրելու իրավունք ստանան Հայաստանում

Tue, 09 Jun 2026 19:45:51 +0400


Եթե Նիկոլի օրոք դեմոկրատիան մի հրաշքով հասնի այն մակարդակին, որ Հայաստանում ընտրելու իրավունք ստանան նաեւ կենդանիները, ապա կարող եք չկասկածել, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ստանան նաեւ կենդանական աշխարհի ձայները: Ինչպե՞ս…

Ասվածը դիտարկենք խոզերի օրինակով: Դիցուք, այս դեպքում ՀՀ առողջապահության նախարարը խոզերի սոցիալական վիճակի բարելավման մի օրինագիծ է պատրաստում եւ բերում խորհրդարան: Խորհրդարանը՝ իմա իշխող մեծամասնությունը, «տուտ ժե», ՀՀ-ում խոզերի կյանքի հանգամանքներն ուսումնասիրող մի քննիչ հանձնաժողով է ստեղծում, աջ եւ ահյակ հարցաքննում բոլոր շահագրգիռ կողմերին, ապա քննարկումներ սկսում Անահիտ Ավանեսյանի ներկայացրած օրինագծի շուրջ: Հիմնական զեկուցող է նշանակվում Անահիտ Ավանեսյանի տեղակալը, ու հարցը բերվում է ԱԺ լիագումար նիստ: Հասկանալի է, չէ՞, թե այդ ընթացքում ինչպիսի ոգեւորություն է առաջ գալիս ՀՀ խոզաբուծական հաստատություններում… Վերջապե՜ս, մենք էլ ուշադրության արժանացանք, ապրի՛ Նիկոլը:

Օրինագծի դրույթներն այնքան էլ շատ չեն, բայց դրանք ուղղված են մեկ նպատակի՝ այնպես անել, որ ընտրելու իրավունք ստացած խոզերը հաջորդ ընտրություններում քվեարկեն Նիկոլ Փաշինյանի, այն է՝ իշխող ուժի օգտին: Դե իսկ դրա համար շատ խելք պետք չէ: Ընդամենը քթի ծակ է պետք, մի քիչ էլ՝ խորամանկություն:

Եվ այսպես, առաջին կետով կհայտարարեն, որ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է խոզի միս ուտելը… Ապագա կա՜… Կգոռան խոզերը: ՔՊ-ից, բնականաբար, կբարեփոխեն այդ կետը՝ շարադրանքին ավելացնելով հետեւյալ տողերը՝ «կարգազանցները կտուգանվեն մորթված խոզի շուկայական արժեքի 500-ապատիկի չափով»: Խոզերն այստեղ լրիվ կհաբռգեն՝ բա խի՞ նախկինների վախտ խոզ մորթողներին չէին տուգանում… Կեցցե Նիկոլը, Նիկո՜լ, մեր արեւ, Նիկո՜լ, մեր կյանք…:

Ընդդիմությունը, որ նախապես հումորով է վերաբերվում այս նախագծին ու հրաժարվում մասնակցել քննարկումներին, մեկ էլ ողջ կազմով գալիս է ԱԺ, որ ՔՊ-ին քննադատի այս հիմարության համար… Նիկոլը ո՞նց կարա խոզի խորովածն արգելի, ախր, նա խոզի խորովածի համար հայրենիքն էլ կծախի… Եվ խոզերը կսկսեն դժգոհել ընդդիմությունից՝ արա բայց ի՜նչ նախանձ եք դուք, չեք ուզում մեզ մի փոքր արեւ դիպչի…

Ստեղծված իրավիճակից անմիջապես կօգտվի Նիկոլը եւ երկու հավելյալ դրույթ կամրագրի, այսպես կոչված, «խոզերի օրինագծում»․

1. Արգելել ուղիղ եթերում խոզ խանձելը եւ 2. Արգելել նախընտրական լայվերում խանձած խոզի կաշին ձեռքերով պատառոտելն ու լափելը:

Ոգեւորված ՔՊ-ն նոր բարեփոխում կառաջարկի՝ «կարգազանցները կտուգանվեն խանձած եւ կաշվահան արված խոզի շուկայական արժեքի 500-ապատիկի չափով»: Հիմնական զեկուցողն էլ իր հերթին կաշվից դուրս կգա, որ օրինագծում ամրապնդվի եւս մեկ դրույթ՝ խոզերի սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Նա, հավանաբար, կառաջարկի ապագա օրենքում ամրապնդել այն թեզը, որ խոզաբուծարանների տերը խոզերն են, «ծիպա»՝ դու ես տերը քո բուծարանի: Վստահ եղեք, որ սա հավասարապես հավանության կարժանանա թե՛ ԱԺ մեծամասնության եւ թե՛ բուն խոզերի կողմից:

Օրինագծի առաջին ընթերցումն այսքանով կավարտվի, եւ այն կգնա երկրորդ ընթերցում, ապա՝ քվեարկության: Հաստատ չեմ կարող ասել՝ ընդդիմությունը կմասնակցի այդ քվեարկությանը, թե մի ուրիշ բան կանի, բայց եթե ես լինեի խորհրդարանում նրանց փոխարեն, հաստատ կողմ կքվեարկեի այս նախագծին: Ինչո՞ւ… Զարմանալի մարդիկ եք, այ մարդ, ինչո՞ւ կողմ չքվեարկեմ, եթե արդեն իսկ պարզ է, որ խոզերը դեմոկրատական ազատությունների շրջանակում քվեարկելու իրավունք են ստացել: Մի քիչ էլ պետք է ապագա ընտրությունների մասին մտածել, չէ՞: Եթե Նիկոլն այսօր 50 տոկոսից ավելի է խփում՝ առանց իր «խոզեղբայրների» ձայների, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տոկոսներ կստանա, եթե ողջ գլխաքանակով ընտրության գնան նաեւ խոզերը: Այն էլ ասեմ, որ խոզերը վերջինը չեն, որ կարող են ընտրելու իրավունք ստանալ: Նրանք կարող են իրենց հետեւից ընտրության տանել ոչխարներին, այծերին, սագերին, անգամ՝ ավանակներին ու ձիերին: Դուք չե՞ք կարդացել «Անասնաֆերման», չգիտե՞ք, թե ինչի են ընդունակ խոզերը, երբ ագարակատերը հիմար հարբեցողի մեկն է լինում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում Mon, 07 Sep 2026 18:51:03 +0400 Հանգստյան…

6 րոպե ago

Գեներալ, մի նեղացեք հայրենիքից

Գեներալ, մի նեղացեք հայրենիքից Mon, 07 Sep 2026 18:48:44 +0400 Խորը ակնածանք ունեմ լեգենդար հրամանատար…

8 րոպե ago

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Mon, 07 Sep 2026 18:45:42 +0400 ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական…

11 րոպե ago

Նորվեգիան զորք է կուտակում ՌԴ-ի հետ սահմանին․Կրեմլի արձագանքը կոշտ է

Նորվեգիան զորք է կուտակում ՌԴ-ի հետ սահմանին․Կրեմլի արձագանքը կոշտ է Mon, 07 Sep 2026 18:30:01…

27 րոպե ago

Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ

Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ Mon, 07 Sep 2026 18:27:29 +0400 «Հրապարակ»-ը…

30 րոպե ago

Պետությունը Նիկոլն է

Պետությունը Նիկոլն է Mon, 07 Sep 2026 18:15:19 +0400 2019 թ.-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանին կալանքից…

42 րոպե ago