Լեգիտիմությունը կորցրած թիվ 1 ընտրախախտը

Լեգիտիմությունը կորցրած թիվ 1 ընտրախախտը

Tue, 09 Jun 2026 20:45:23 +0400


Ընտրախախտումների էջը փակել խոստացող անձը հունիսի 7-ին արեց մի բան, որ վաղուց անցած փուլ էր համարվում: Դա տեղամասային հանձնաժողովի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվետվություններում առկա տվյալների տարբերությունն է: Նման բնույթի ապօրինությունն, ի դեպ, արվել է ինտերնետի և թվային տեխնոլոգիաների մեր դարաշրջանում: Դա արդեն նմանվում է տրագիկոմեդիայի, ինչը դարձել է գործող իշխանության վարքագծի հիմնական դրսևորումը: Քանի որ արդեն որերորդ դեպքն է, որ բացահայտվում է թե՛ տողերիս հեղինակի և թե՛ այլոց կողմից որպես նման երևույթի գոյության հաստատում:

Հաշվի առնելով, որ կենտրոնական հանձնաժողովն ամենից շուտ ստանում է փոքր գյուղերում տեղակայված ընտրատեղամասերի հանձնաժողովների հաշվետվությունը, ապա ամենամեծ տարբերությունները պետք է արձանագրված լինեին հենց այդ օղակում: Հատկապես որ հենց փոքրաթիվ տեղամասերից ստացված հաշվետվությունների հիման վրա ՔՊ-ի ձայների քանակը կեսգիշերն անց հասել էր 70 տոկոսի: Որպես 18-ամյա դիտորդական փորձառություն ունեցող մեկը կարող եմ պնդել, որ դա մինչև 100 ընտրող ունեցող տեղամասերի աքիլեսյան գարշապարն է: Նման տեղամասերում իշխանությունը միշտ ունենում է չափից մեծ առավելություն:
Փոքր բնակավայրի վարչական ղեկավարից է կախված, թե ինչ է թույլատրված համագյուղացուն: Այսինքն, թույլատրված է շնչել, սնվել, աշխատել, բայց ոչ երբեք նրա դիրքորոշմանը հակադարձ քաղաքական կողմնորոշում ունենալ քվեարկության օրը: Իսկ վարչական ղեկավարը, ինչպես հայտնի է, կա՛մ էն գլխից ՔՊ-ական է և կա՛մ ՔՊ-ի «թրի տակով» անցած նախկին ընդդիմադիր: Ու այդ գյուղերում շատ քչերը կարող են նման երևույթի դեմ գնալու համարձակություն ունենալ: Ինչը շատ նման է միջնադարյան ճորտատիրությանը: Այնինչ, նախկինների օրոք բազմաթիվ գյուղերում կարող էիր հանդիպել ընդդիմադիր համայնքապետի: Ինչպես, օրինակ, Արարատի մարզի «Նոր Կյանք» գյուղում՝ հանրահայտ «կոկորդիլոսագետին»: Այնպես որ կարող ենք վստահորեն պնդել, որ ընտրախախտումների էջը փակել խոստացող անձն իշխանության իններորդ տարում վերածվեց թիվ մեկ ընտրախախտի: Եվ ճորտատիրական կարգեր հաստատողի:

Քանի որ Սերժին մերժող, իբրև թե արևմտամետ իշխանությունն ամեն ինչ սկսում էր զրոյական կետից, ապա ընտրությունների առումով ևս պետք է նոր խոսք ասեր: Ու այն ասվեց՝ արվեցին համատարած ընտրախախտումներ՝ իրավական պեսպրեդելի ու վախի կատարյալ հասսատման ներքո: Քանի որ գործող իշխանությունը վայելում է Արևմուտքի անվերապահ աջակցությունը, պետք է ենթադրել, որ համատարած պեսպրեդելն ու դրանից գեներացված վախը ևս ընդունելի երևույթ է Արևմուտքի աչքում: Ինչի մասին ինձ նմանները 10-ականներին, երբ արևմտամետ հայացքներ ենք ունեցել, պատկերացում չեն ունեցել: Որովհետև սպասելի չէր, որ ավտորիտար Ռուսաստանի դեմ միասնական դաշինք կազմած Արևմուտքը կարող էր վերածվել սեփական սկզբունքների գերեզմանափորի:

Ոնց հասկանում եմ, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը ձգտում ունի յուրաքանչյուր հարցում կամ գործում վերածվել թիվ մեկ դերակատարի: Արցախի հարցում սկսեց զրոյական կետից, ինչն ընկալվեց որպես թիվ 1 դերակատարում: 44-օրյա պատերազմի սկզբում որպես «չշշկռվելիք» գերագույն հրամանատար հադես գալը դրա արտահայտությունն էր: Արցախն Ադրբեջանի մաս համարելը ևս դարձավ նման դերակատարման դրսևորում: Ընտրախախտումների էջը փակել խոստանալն ու 8 տարի անց թիվ 1 ընտրախախտի վերածվելը ևս դրա արտահայտությունն էր: Միակ հարցը, որում նա թիվ մեկը չէր, լեգիտիմության բացակայության հարցն էր: 1996-ից այս կողմ իշխանության՝ միմյանց փոխարինած ներկայացուցիչները ղեկավար էին ձևակերպվում լետիտիմությունը կորցրած վիճակում: «Դուխով» Նիկոլը միակ անձն էր, ով իշխանության եկավ ընդդիմության շարքերից. բայց ամբողջությամբ կորցրեց լեգիտիմությունը: Եվ, վերջապես, որպեսզի ինքը չվերածվի 21-րդ դարում Հայաստանը կործանման տարած թիվ 1 դերակատարի, նրան պետք է հնարավորինս արագ ազատել այդ «պարտականությունից»:
ՀԳ. Չմոռանամ ավելացնել, որ ժողովրդավարության «նորացման» առումով ևս ունեցավ թիվ 1 դերակատարում՝ համատարած վախի մթնոլորտ ձևավորելով Հայաստանում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանը հանդիպել է խմբագիրների հետ

Սամվել Կարապետյանը հանդիպել է խմբագիրների հետ Wed, 17 Jun 2026 17:30:19 +0400 Այսօր «Ուժեղ Հայաստան»…

11 րոպե ago

Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի

Պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի Wed, 17 Jun 2026 17:30:05 +0400 Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա…

11 րոպե ago

Ջախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ

Ջախջախելու եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ Wed, 17 Jun 2026 17:27:25 +0400 Latest news from…

14 րոպե ago

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով Wed, 17 Jun 2026 17:24:14 +0400…

17 րոպե ago

Կհելնես դուրսը կխոսենք. դատախազը` մեղադրյալին. լարված իրավիճակ

Կհելնես դուրսը կխոսենք. դատախազը` մեղադրյալին. լարված իրավիճակ Wed, 17 Jun 2026 17:17:42 +0400 Latest news…

24 րոպե ago

Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ

Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Wed, 17 Jun 2026 17:15:46 +0400…

26 րոպե ago