Դատախազը 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ. Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ի թիվս այլնի՝ 2026 թվականի մայիսի 12-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի ապօրինի ճանաչված մասի շուրջ 91%-ի նկատմամբ:
Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանը արգելել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը, մասնավորապես կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն:
armtimes.com
Source: USAArmenia
Ինչքանով է կարեւոր ռեգիոնալ դիվանագիտությունն՝ ըստ Իրանի նախագահի Sat, 10 Oct 2026 20:00:32 +0400 Ռեգիոնալ…
Սե՜նց էլ սխալ քայլ... Sat, 10 Oct 2026 19:45:00 +0400 Այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը…
Քրիշտիանու Ռոնալդուն վեց ամսով որակազրկվել է Sat, 10 Oct 2026 19:30:22 +0400 Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան…
Մի հուզվեք․ Մեր դեմ կիրառվում է ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմ Sat, 10 Oct 2026 19:15:04 +0400 Չգիտեմ,…
Ալիեւը հրապարակայնացնում է Փաշինյանի նկատմամբ ունեցած իր գերիշխանությունը Sat, 10 Oct 2026 18:45:44 +0400 Ադրբեջանի…
Զապորոժիեում երեխաներ են զոհվել․ Զելենսկին ԱՄՆ-ի՞ն է մեղադրում Sat, 10 Oct 2026 18:30:53 +0400 Ուկրաինայի…