«Հրապարակ». 7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է

«Հրապարակ». 7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է

Wed, 10 Jun 2026 12:15:41 +0400


Հայաստանում քրեածին իրավիճակը, հանցագործությունների թիվը, այդ թվում՝ ծանր հանցագործությունների, մտահոգիչ է: Ապրիլի 23-ին, ոստիկանության աշխատանքի հետ կապված, մի շարք հարցադրում էի արել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Ապրիլի 30-ին ՆԳ նախարարությունից հայտնել էին, որ իմ կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկատվությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում։ Հարցմանս պատասխանը ստացել եմ հունիսի 8-ին։

Նախարար Ա․ Սարգսյանին հարց էի ուղղել․ «2018, 2020 եւ 2025 թվականների արդյունքներով ՀՀ-ում որքա՞ն է եղել հանցագործությունների, այդ թվում՝ ծանր հանցագործությունների թիվը»։ Նախարարությունից հայտնել են․ «2018 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 24 հազար 678 հանցագործության դեպք, որոնցից 14.7%-ը ծանր հանցագործության դեպքեր են, 2020 թվականին արձանագրվել է 26 հազար 468 հանցագործության դեպք, որոնցից 15.4%-ը ծանր հանցագործության դեպքեր են, իսկ 2025 թվականին արձանագրվել է 40 հազար 722 հանցագործության դեպք, որոնցից 12.6%-ը ծանր հանցագործության դեպքեր են»:
Այսինքն, 2018 թվականի համեմատ 2025-ին ՀՀ-ում հանցագործությունների թիվն ավելացել 16 հազար 44-ով, ինչը շատ մեծ թիվ է։ Կարծիք կա, որ հանցագործությունների թվի աճին նպաստում է ոստիկանության կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ վատ աշխատանքը, ոստիկանության գործակալական ցանցի թույլ լինելը, ոստիկանության բաժիններում քրեական օպերլիազորների հաստիքների վերացումը։ Նախարար Ա․ Սարգսյանին հարցրել էի նաեւ․ «Համայնքային ոստիկանության բաժիններում քրեական օպերլիազորների հաստիքները ո՞ր թվականին են կրճատվել, ի՞նչ հիմնավորմամբ, այդ կրճատումը դրակա՞ն, թե՞ բացասական է ազդել հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման վրա»։

Նախարարությունից պատասխանել են․ «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշումը՝ ՀՀ ՆԳՆ համակարգում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների գործընթացով պայմանավորված՝ 2024 թվականին ստեղծվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը։ Ոլորտում իրականացված փոփոխությունները բխում են ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգից եւ ուղղված են համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ ունենալով երկարաժամկետ ազդեցություն։ Այդ համատեքստում արձանագրվել է հանցավորության 3,2 տոկոս նվազում, ինչը նաեւ վկայում է իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետության մասին»։

Հարց է ծագում․ ոստիկանական համակարգում կառավարության բարեփոխումների արդյունքները, դրանց երկարատեւ ազդեցությունը հանրությանը ե՞րբ են տեսանելի լինելու։ Հանցավորությունը ո՞ր թվականի համեմատ է 3,2 տոկոսով նվազել, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին՝ 2018-2025թթ․, հանցագործությունների քանակն ավելի քան 16 հազարով ավելացել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Պատմական» հանդիպում է լինելու

«Պատմական» հանդիպում է լինելու Sat, 14 Nov 2026 11:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատմական…

12 րոպե ago

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը Sat, 14 Nov 2026 10:54:47 +0400 Մարդիկ…

17 րոպե ago

«Հրապարակ». Ինչպես են արձագանքել տնտեսվարողները եւ ՍԱՏՄ-ն Բաբկեն Պիպոյանի բացահայտումներին

«Հրապարակ». Ինչպես են արձագանքել տնտեսվարողները եւ ՍԱՏՄ-ն Բաբկեն Պիպոյանի բացահայտումներին Sat, 14 Nov 2026 10:45:24…

27 րոպե ago

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին Sat, 14 Nov 2026 10:30:07…

42 րոպե ago

Մեր մայրաքաղաքին ասում է Էրևան, ինչպես ասում է Իլհամ Ալիևը

Մեր մայրաքաղաքին ասում է Էրևան, ինչպես ասում է Իլհամ Ալիևը Sat, 14 Nov 2026 10:29:04…

43 րոպե ago

Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին

Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին Sat, 14 Nov 2026 10:25:00…

47 րոպե ago