Գիշերը հարձակվել են Գյումրու «Մայր Հայաստանի» վրա. հերոս քաղաքների անվանումները պոկել են

Գիշերը հարձակվել են Գյումրու «Մայր Հայաստանի» վրա. հերոս քաղաքների անվանումները պոկել են

Wed, 10 Jun 2026 14:54:14 +0400


Գիշերը անհայտ անձինք վնասել են Գյումրի քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը՝ պոկելով համալիրում տեղադրված հերոս քաղաքների անվանումները ներկայացնող ոսկեգույն տառերը։

Դեպքը բացահայտվել է վաղ առավոտյան, երբ տարածքում աշխատանքներ իրականացնող քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները նկատել են, որ պատվանդանների վրա տեղադրված գրություններից մի քանիսը բացակայում են։ Տառերի պոկման հետևանքով քարե հատվածների վրա առաջացել են վնասվածքներ և անցքեր։Հետո պարզվել է, որ անհետացած տառերը համալիրի տարածքից դուրս չեն տարվել։ Մաքրման աշխատանքների ընթացքում դրանք հայտնաբերվել են տարածքում տեղադրված աղբամանների մեջ։

Դեպքի հետ կապված առաջին ահազանգողներից է նաև Գյումրու քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը։ Hraparak.am-ի հետ զրույցում կատարվածը քանդակագործը որակում է որպես վանդալիզմ և անհարգալից վերաբերմունք պատմական հիշողության ու նախնիների պայքարի նկատմամբ։

Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ հուշահամալիրի հնգաթև աստղը չի վնասվել, մինչդեռ թիրախավորվել են հենց հերոս քաղաքների անվանումները, ինչը, ըստ նրա, պետք է իրավապահների ուշադրության կենտրոնում լինի։

Սկզբում ենթադրվում էր, որ տառերը գողացել են գունավոր մետաղի համար, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք պատրաստված են ոչ թե մետաղից, այլ ոսկեգույն ներկված պլաստիկից։ Այս հանգամանքը, ըստ էության, բացառում է շահադիտական դրդապատճառը և ավելի է ուժեղացնում վանդալիզմի վարկածը։

Արթուր Գևորգյանի կարծիքով՝ չի կարելի բացառել, որ կատարվածը կարող էր նպատակ ունենալ աղմուկ բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունների թեմայի շուրջ, սակայն նման փորձերը, նրա համոզմամբ, արդյունք չեն ունենա, իսկ վնասված հատվածները մոտ օրերս կվերականգնվեն։

Ի դեպ, տեղեկացանք, որ, դեպքի առթիվ Գյումրու քաղաքապետարանը պատրաստվում է պաշտոնական հաղորդում ներկայացնել ոստիկանություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները

Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները Mon, 09 Nov 2026 21:09:45 +0400 Իտալիայի պաշտպանության…

5 րոպե ago

10 ժամ ջուր չի լինելու

10 ժամ ջուր չի լինելու Mon, 09 Nov 2026 21:07:32 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

7 րոպե ago

Շոյգուն խոստովանել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների դրական հետևանքները

Շոյգուն խոստովանել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների դրական հետևանքները Mon, 09 Nov 2026 21:02:37 +0400…

12 րոպե ago

Թրամփը պատերազմի վերսկսման հարցում չի շտապում

Թրամփը պատերազմի վերսկսման հարցում չի շտապում Mon, 09 Nov 2026 21:00:59 +0400 Միացյալ Նահանգները չի…

13 րոպե ago

Շուշիում հաղթողները գրկախառնվում են, Երևանում՝ հայերը պառակտվում

Շուշիում հաղթողները գրկախառնվում են, Երևանում՝ հայերը պառակտվում Mon, 09 Nov 2026 20:53:32 +0400 Որոշ պատկերներ…

21 րոպե ago

Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ․ ԶԼՄ

Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ․ ԶԼՄ Mon, 09 Nov 2026 20:47:28 +0400 Թուրքիայի նախագահ…

27 րոպե ago