Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ․ ԶԼՄ

Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ․ ԶԼՄ

Mon, 09 Nov 2026 20:47:28 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև շփումները շարունակվում են, չնայած հոկտեմբերին երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, գրում է թուրքական Kronos-ը։

Նոյեմբերի 8-ին Էրդողանը մեկնել էր Շուշի` մասնակցելու Ադրբեջանի «Հաղթանակի օրվան» նվիրված միջոցառումներին։

Հանդիպման ավարտին Ալիևը հայտարարել է, որ այսօր կմասնակցի Անթալիայում կայանալիք COP31 կլիմայական համաժողովին։

Այս հայտարարությունը մեկնաբանվել է որպես Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության ավարտի նշան։ Ճգնաժամից հետո Ալիևը չէր մասնակցել Անկարայում կազմակերպված միջոցառմանը՝ փոխարենը պատվիրակելով արտգործնախարարին։

Շուշիում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ընթացքում Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։

Էրդողան ամուսինները միջոցառման շրջանակում նաև հիշատակի լուսանկար են արել զինվորական պաշտոնյաների հետ։

Ադրբեջանում նախատեսված հանդիպումներն ավարտելուց հետոԷրդողանը մեկնել է Թուրքիա։

Թուրքական ընդդիմադիր «Kronos» լրատվակայքը թեմայի վերաբերյալ հրապարակումը վերնագրել է հետևյալ կերպ․ «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը պատերազմի վերսկսման հարցում չի շտապում

Թրամփը պատերազմի վերսկսման հարցում չի շտապում Mon, 09 Nov 2026 21:00:59 +0400 Միացյալ Նահանգները չի…

11 րոպե ago

Շուշիում հաղթողները գրկախառնվում են, Երևանում՝ հայերը պառակտվում

Շուշիում հաղթողները գրկախառնվում են, Երևանում՝ հայերը պառակտվում Mon, 09 Nov 2026 20:53:32 +0400 Որոշ պատկերներ…

18 րոպե ago

ԸՕ ոտնահարմամբ քարոզչություն են իրականացնում դպրոցներում

ԸՕ ոտնահարմամբ քարոզչություն են իրականացնում դպրոցներում Mon, 09 Nov 2026 20:45:10 +0400 Նոյեմբերյան համայնքի Բերդավան…

27 րոպե ago

Գնացքներ են բախվել․ կա ավելի քան հարյուր տուժած

Գնացքներ են բախվել․ կա ավելի քան հարյուր տուժած Mon, 09 Nov 2026 20:30:37 +0400 Եգիպտոսում…

41 րոպե ago

«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել

«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Mon, 09 Nov 2026 20:27:07…

45 րոպե ago

Որոշ սահմանափակումներ են մտցվել

Որոշ սահմանափակումներ են մտցվել Mon, 09 Nov 2026 20:23:47 +0400 Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ վատ…

48 րոպե ago