Հետընտրական խոհեր

Հետընտրական խոհեր

Wed, 10 Jun 2026 15:15:23 +0400


Հայաստանի անկախանալուց հետո՝ անցած 35 տարում հանրապետությունում համապետական ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Գուցե ճիշտ կլինի առաջիկա 20-30 տարում մեր երկրում համապետական ընտրություններ չանցկացնել, որովհետեւ այդ ընտրություններից հետո համագյուղացիները, բարեկամները, ընկերները, հարեւանները, նույնիսկ՝ նույն ընտանիքի անդամներն իրար հետ թշնամանում են։ Մանավանդ որ բնակչության մեծ մասը քաղաքագիտությունից բավարար գիտելիքներ, տրամաբանություն, բարոյական սկզբունքներ չունի՝ քաղաքական ճիշտ ընտրություն կատարելու համար։ Հայաստանի բոլոր իշխանություններն ընտրություններում անխնա օգտագործել են պետական եւ վարչական ռեսուրսները, սակայն ՔՊ-ական իշխանությունն այս գործում ավելի է կատարելագործվել։

Սկսած 2023 թվականից, երբ հայտնի էր, որ սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի սահմանային տարածքները, մարզի սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ, վարկային միջոցներով 16 միլիոն, հետագայում 21 միլիոն դրամ արժեքով առանձնատների շինարարություն սկսվեց։ Դա արվեց, որպեսզի սահմանազատումով Ադրբեջանին տարածքների հանձնումը սահմանամերձ բնակիչների դժգոհությունը չհարուցի։ Հետո այդ ծրագիրը տարածվեց նաեւ մարզի այլ սահմանամերձ գյուղերում, որպեսզի այդ գյուղերի բնակիչները, տեսնելով իշխանության կողմից իրենց արված «լավությունը», ԱԺ ընտրություններում քվեարկեն ՔՊ կուսակցության օգտին։

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս եւ այլ գյուղերում հունիսի 7-ի քվեարկության արդյունքները մեծապես իշխող կուսակցության օգտին էին։ Սահմանամերձ գյուղերի բնակիչներին առանձնապես չի մտահոգել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից անոնս արված հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շարունակության դեպքում նախկինում անկլավներ համարվող Վերին Ոսկեպար, Բարխուդարլու, Սոֆուլու գյուղերի տարածքների հանձնման դեպքում Ոսկեպար գյուղը հայտնվելու է ադրբեջանական շրջափակման մեջ, Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը հանձնվելու է Ադրբեջանին, խախտվելու է Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի տրանսպորտային կապն Իջեւանի հետ։ Դրա հետեւանքով խաթարվելու է նաեւ Ազատամուտ գյուղի տարածքով Իջեւանի կապը Բերդ համայնքի հետ, Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրից Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերը հայտնվելու են յուրատեսակ շրջափակման մեջ։

Մեր գյուղերում, փաստորեն, ինքնապաշտպանության բնազդն էլ են կորցրել․ Վազաշենի, Այգեհովիտի, Ազատամուտի բնակիչները հունիսի 7-ին ամենաշատ քվեները տվել են ՔՊ կուսակցությանը։ Տավուշում նախկին ՀՀԿ-ական գյուղապետերը 2018 թվականի իշխանափոխությունից հետո սահուն կերպով անդամագրվեցին «Մերժիր Սերժին» կարգախոսով իշխանության եկած ՔՊ կուսակցությանը։ Այժմ վարչական ղեկավարներ կոչվող նախկին գյուղապետերն իրենց պաշտոնական լիազորությունները, ընկերական, հարեւանական, բարեկամական կապերն օգտագործել են հունիսի 7-ին կայացած ընտրություներում իշխող կուսակցության համար քվեներ բերելու համար։ Հունիսի 7-ից առաջ իշխանության կողմից բազում խոստումներ են տրվել` ընտրողների խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնակիչներից ոմանք իրենց մտերիմներին խոստովանել են՝ խոստացել են հունիսի 7-ի ընտրություններից հետո իրենց պետական հիմնարկներում աշխատանքի տեղավորել։ Հայաստանում ընտրությունների հետ կապված նախկին վատ ավանդույթներն այժմ դարձել են վատթարագույն ավանդույթներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վեդիի բնակարանում կրակոցներ են հնչել․ 26-ամյա բնակիչը ձերբակալվել է

Վեդիի բնակարանում կրակոցներ են հնչել․ 26-ամյա բնակիչը ձերբակալվել է Sun, 26 Jul 2026 19:15:48 +0400…

18 րոպե ago

Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոններն են

Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոններն են Sun, 26 Jul 2026 19:00:45 +0400 Արմավիրի մարզիչ…

33 րոպե ago

Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում

Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում Sun, 26 Jul…

48 րոպե ago

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Sun, 26 Jul 2026 18:30:14 +0400…

1 ժամ ago

Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին

Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Sun, 26 Jul 2026 18:15:19 +0400 Թուրքական ընկերությանը պատկանող…

1 ժամ ago

Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ

Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Sun, 26 Jul 2026 18:00:50…

2 ժամ ago