ԿԸՀ-ն արտերկրում ապրող հայերի համար փակել է քվեարկված ցուցակները

ԿԸՀ-ն արտերկրում ապրող հայերի համար փակել է քվեարկված ցուցակները

Wed, 10 Jun 2026 16:20:13 +0400


ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների ստորագրած ցուցակները, որտեղ քաղաքացիները կարող են ստուգել՝ իրենց փոխարեն Ինչ որ մեկը քվեարկե՞լ է, թե՝ ոչ։ Այս ցուցակները տեղադրելու իմաստը հենց դա է: Նման պահանջ, որ քվեարկված ցուցակները տեղադրվեն ԿԸՀ կայքում, դրվել է այդ նպատակով: Եւ դրա գլխավոր շահառուները Հայաստանից դուրս գտնվող անձինք են, քանի որ ընտրությանը չմասնակցողների գերակշռող մասը երկրում չգտնվելու հանգամանքով պայմանավորված չեն մասնակցել ընտրությանը։
Երեկվանից բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գտնվում են արտերկրում, ահազանգում են, որ ցուցակները չեն բացվում, հնարավոր չէ ստուգել իրենց տվյալները։

Մենք ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիր կա, ինչու ցուցակները չեն բացվում արտերկրում գտնվողների համար: ԿԸՀ խոսնակը տարօրինակ պատասխան տվեց, որ սա անվտանգային հարց է, ԿԸՀ-ն է փակել ցուցակները: Եւ խորհուրդ տվեց` «այն մարդիկ, ովքեր կասկածներ ունեն, կարող են ՀՀ-ում գտնվողներին խնդրել ստուգել իրենց տվյալները»։

Հասկանալի չէ, թե 3 մլն մարդու համար հասանելի ցուցակներում ի՞նչն է ԿԸՀ-ն անվտանգային հարց դիտարկել և նման սահմանափակում կիրառել։ Բայց հասկանալի է, որ ցուցակները փակել են, որ մարդիկ դրսից չկարողանան պարզել` իրենց փոխարեն որեւէ մեկը քվեարկե՞լ է, թե՞ ոչ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Fri, 30 Oct 2026 08:05:03 +0400 Նիկոլ Փաշինյանը…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին Fri, 30 Oct 2026 08:00:54 +0400 Նիկոլ…

18 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

8 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

9 ժամ ago