Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ երկրները Հայաստանի հարցով

Ինչ են պայմանավորվել ՀԱՊԿ երկրները Հայաստանի հարցով

Wed, 10 Jun 2026 16:08:55 +0400


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կդիտարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը կարգավորում է գործողությունները իրենց պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ, քանի որ Հայաստանը անդամավճարները չի մուծել։ Այս մասին Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանելիս հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները շուրջ երկու տարի է՝ չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։
«Հունիսի 7-ին՝ հենց Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, հայտարարեց. «Մենք անդամավճարները չենք վճարում, որովհետև պարզապես չենք մասնակցում»: Ի՞նչ անել այս իրավիճակում: Մենք այսօր քննարկել ենք դա։ ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ Հայաստանի պարտքը [կուտակվում է] արդեն ավելի քան երկու տարի։ Իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկումը»,-նշել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև փաստել է, որ Հայաստանը, որը ձևականորեն մնում է ՀԱՊԿ անդամ, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ, անցկացվում են տարբեր զորավարժություններ, ինչպես նաև գնվում է ռազմական նշանակության արտադրանք։

«(Հայաստանը- խմբ.), չմասնակցելով ՀԱՊԿ-ին և ձևականորեն մնալով անդամ…, միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Ընթանում են զորավարժություններ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում է իրականացվում թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի»,-ասել է Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքերը երկու տարվա ընթացքում չմարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում տվյալ պետության քաղաքացիներին կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը կասեցնելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ պետության կողմից կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները և կազմակերպության այլ մարմինների որոշումները չկատարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել։ Տվյալ անդամ պետության վերաբերյալ այս հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել Wed, 28 Oct 2026 08:15:10 +0400 Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400 Արտահերթ ընտրությունների թեմայով…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400 Անվտանգության խորհրդի նախկին…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը Wed, 28 Oct 2026 08:00:51 +0400 Նոյեմբերյանի բնակիչ Մխիթար Խաչիկյանը կգլխավորի…

32 րոպե ago

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

7 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

7 ժամ ago