Հայաստանի հարցը հրատապ է․ ի՞նչ է ասել Լավրովը

Հայաստանի հարցը հրատապ է․ ի՞նչ է ասել Լավրովը

Wed, 10 Jun 2026 16:38:59 +0400


Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) հրատապ հարց է, և այն պետք է արագ լուծվի։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանում հայտարարում են, որ դեռևս Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, որովհետև մենք (ՀՀ ղեկավարությունը. խմբ.) դեռ չենք միացել Եվրամիությանը։ Գիտեք` Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ հրատապ է… Սա, իհարկե, պետք է արագ լուծվի»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ կառավարության անդամների խոսքերը, որ Հայաստանի անդամակցությունը պետք է բավականին արագ լուծվի։

«Ոչ թե այն պատճառով, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է կյանքի կոչել Եվրամիությանը միանալու մասին Հայաստանի ընդունած օրենքը և մնալ Եվրասիական տնտեսական միությունում, քանի որ այն նորմերը, որոնցով գործում են այս երկու միությունները, փոխադարձաբար բացառում են դա»,- ընդգծել է Լավրովը։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիության հետ ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ գիծը ԵԱՏՄ երկրների հաշվին:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ֆուտբոլիստին ներկայացված մեղադրանքից հրաժարվել են

Հայտնի ֆուտբոլիստին ներկայացված մեղադրանքից հրաժարվել են Fri, 04 Sep 2026 03:00:42 +0400 Իսպանիայի Դատախազությունը վերացրել…

9 րոպե ago

Կկառուցեն առաջին ատոմակայանը

Կկառուցեն առաջին ատոմակայանը Fri, 04 Sep 2026 02:30:32 +0400 Ղազախստանը մտադիր է կառուցել իր առաջին…

39 րոպե ago

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում Fri, 04 Sep 2026 02:00:49 +0400 Միացյալ Նահանգների դրամահատարանը…

1 ժամ ago

Հրդեհ Ստամբուլում

Հրդեհ Ստամբուլում Fri, 04 Sep 2026 01:30:29 +0400 Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի՝ Ստամբուլի Թուզլայի…

2 ժամ ago

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը Fri, 04 Sep 2026 01:00:10 +0400 ԱՄՆ Մերիլենդ նահանգի շրջանային…

2 ժամ ago

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել Fri, 04 Sep 2026 00:30:41 +0400 Մեծ Բրիտանիայում, Ուելսի շրջանի…

3 ժամ ago