Էլեկտրոնային քվեարկության միջոցո՞վ են փորձում ԲՀԿ-ին դուրս թողնել

Էլեկտրոնային քվեարկության միջոցո՞վ են փորձում ԲՀԿ-ին դուրս թողնել

Wed, 10 Jun 2026 16:45:00 +0400


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից մեկ օր առաջ հրապարակել էր, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն ընտրության օրը ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նշել էին բոլորովին այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։ ԿԸՀ-ից անդրադառնալով ընտրողների թվի 18 հազար 125-ով տարբերությանը նշել էին, որ դրանք գաղտնի ցուցակներ են։

Մենք զրուցել ենք ԿԸՀ նախկին ղեկավարներից մեկի հետ։ Հետքրքրվել ենք` ի՞նչ է գաղտնի ցուցակը, նախկինում եղե՞լ է նման բան։ «Ես որքան հասկանում եմ` դա զինվորների ցուցակն է, այդ ցուցակն են անվանել գաղտնի»։

Իսկ կարգը եղել է հետեւյալը` զինվորների ցուցակները ՊՆ-ից նախապես ուղարկվել են զորամասերին մոտակա ընտրատեղամասերը: Ընդ որում, տվյալ տեղամասում ընտրողների առավելագույն թիվը հաշվի առնելով, որ զինվորականների եւ տեղի բնակչության ընտրողների թիվը այդ ընտրատեղամասում չգերազանցի թույլատրելի քանակը: Մեր զրուցակիցը կարծում է, որ զինվորների շրջիկ խմբերի քվեարկություններ կազմակերպելը բավականին բարդ կլիներ եւ դա արագ կբացահայտվեր, որովհետեւ մեծ թվով մարդիկ կառնչվեին դրան եւ իրականությունը դուրս կգար նեղ մարդկանց տնօրինության շրջանակից: ԿԸՀ նախկին նախագահը եւս տարակուսած էր այսքան անճշտությունների քանակից եւ ասում էր, որ տեւական ժամանակ Հայաստանում նման բան չի եղել: Մենք նաեւ հետաքրքրվեցինք դրսում գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկությամբ, հայտնի է, որ միայն ՀՀ դեսպանությունների աշխատողներն են դրսից քվեարկում, հետաքրքրվեցինք, թե դա երբ է կազմակերպվում: Մեր զրուցակիցն ասաց` «Հատուկ կարգ գոյություն ունի, քվեարկությունը սկսվում է ընտրության օրվանից 9 օր առաջ և ավարտվում է 5 օր առաջ։ Կատարվում է էլեկտրոնային եղանակով, իսկ արդյունքը ամփոփվում է Հայաստանում ընտրությունների ավարտից հետո»։ Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ին փորձում են խորհրդարանից դուրս թողնել ընտրության մասնակիցների թվի արհեստական մեծացման ճանապարհով եւ դա ուզում են անել էլեկտրոնային քվեարկության թվերի միջոցով, իբրեւ թե ուշ են դրանք ստացվել: Եթե մասնակիցների թիվը մեծանում է, 4 տոկոսի շեմն անցնելու քվեների քանակն էլ է փոխվում:

ԿԸՀ նախկին նախագահին եւս մի հարց տվեցինք. «Ինչու են քվեարկությունների ստորագրված ցուցակներն անհասանելի արտերկրում գտնվողների համար: ԿԸՀ-ն ասում է, որ դա արվել է անվտանգային նկատառումներից ելնելով»: Մեր զրուցակիցը շատ զարմացավ այդ որոշման կապակցությամբ` ասելով, որ այդ քայլը հենց նման նպատակով է արվել, որ դրսում գտնվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան ստուգել եւ համոզվել, որ իրենց փոխարեն քվեարկություն չի իրականացվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

43 րոպե ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

47 րոպե ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

51 րոպե ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

2 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

2 ժամ ago