«Կեղծեմ՝ ձեռքս կկտրեք». այս չափանիշով ՔՊ-ն այսօր վերջույթ չպետք է ունենար․․․

«Կեղծեմ՝ ձեռքս կկտրեք». այս չափանիշով ՔՊ-ն այսօր վերջույթ չպետք է ունենար․․․

Wed, 10 Jun 2026 19:45:31 +0400


Ընտրություն կեղծելը, սպանելը երեխա սպանելու նման մի բան է։ Գլխավոր մեղավորին դրել եք աչքներիս առաջ, բայց փոխարենը տեխնիկական բացատրություններ ենք լսում. մեքենաս սարքին չէր, մի քիչ էլ խմած էի, մութ էր, անձրև էր գալիս, չնկատեցի ընդառաջ եկող երեխային, ու հայտնվեց անիվներիս տակ։ Մի խոսքով՝ ամեն ինչ մեղավոր է, բացի վարորդից։
Բայց այս սպանությունը պատահական վթար չէր։ Սա գիտակցված գործողություն էր։ Գիտակցված կեղծիք։ Գիտակցված սպանություն։

Գիտակցված գնում եք ընտրության կեղծման, որպեսզի սահմանադրական մեծամասնությամբ կատարեք Ալիևի հերթական պահանջները, որոնք օրեցօր ոչ թե մեղմանում, այլ ավելի հստակ ու կոշտ են դառնում։ Գիտակցված գնում եք հյուսիսային արջի դեմ։ Անզեն, անվարտիք, անշոր։ Բայց դրա փոխարեն հագել եք «եվրոպական արժեքների» թափանցիկ շապիկը ու համոզված եք, թե դա զրահաբաճկոն է։

Ասում եք՝ Հայաստանը չի վախենում հյուսիսային արջից, որովհետև մեր կողքին եվրոպական ձյաձկաներն են ու ադրբեջանաթուրքական օղուլները։ Լավ, մի պահ ենթադրենք՝ այդպես է։ Բայց մի հատ ձեր հալին նայեք։ Դուք բաց կանգնած եք վտանգի առաջ, իսկ ձեր երաշխավորները ձեր մեջքի հետևում են թաքնված։ Նրանք ձեզ հրել են թնդանոթի փողի դիմաց ու քաջալերում են.
-Առա՛ջ գնացեք, տղերք, մենք ձեր հետևից ենք։
Ու ամենացավալին այն է, որ իրենք դա ասում են այնքան հեռվից, որ նույնիսկ ձայնը հազիվ է հասնում։ Ուզում եմ հասկանալ՝ ու՞մ են իրականում զոհաբերում. առջևում կանգնածի՞ն, թե՞ հետևում թաքնվածի շահերը պաշտպանողին։
Մինչ այդ հարցին պատասխանելը՝ նայեք Ուկրաինային։ Մի ամբողջ ժողովուրդ մսաղացի մեջ է ընկել, իսկ իրենց առաջնորդը գրեթե բաց տեքստով ասում է.
-Մեզ զենք տվեք, որպեսզի ոչ թե մեզ, այլ ձեզ պաշտպանենք։
Եվրոպան լսում է, գլխով է անում, հերթական գագաթնաժողովն է հրավիրում, հերթական մտահոգությունն է հայտնում, հերթական լուսանկարն է անում։ Ուկրաինացին մեռնում է։ Եվրոպացին քննարկում է։

Մեկը չկա այդ մարդուն ասի.
-Տղա ջան, քո ժողովրդին խնայիր։ Եվրոպան եթե իր անվտանգությունն է ուզում, թող մի անգամ էլ ինքն իր համար անհանգստանա։
Հիմա նույն ճանապարհին մեզ են քշում։

Փաշինյանին թվում է, թե Զելենսկին ընկել է յուղ ու մեղրի կճուճի մեջ, ու ինքը շտապում է նույն կճուճի մեջ թրմփալ։ Չի նկատում, որ դա յուղ ու մեղրի կճուճ չէ։ Դա պատմական մսաղաց է, որի կողքին գեղեցիկ պիտակ են կպցրել՝ «Եվրոպական ապագա»։
Ու հիմա ով այդ ճանապարհին հարց է տալիս՝ ձերբակալել։ Ով կասկածում է՝ քրեական գործ կարել։ Ով չի համաձայնվում՝ թշնամի հայտարարել։ Դանակն առած՝ կտրում է հայ ազգի մտածող գլուխները, որպեսզի մնացածներին նախիրի նման քշի առաջ։ Ամենաողբերգականն այն է, որ նույնիսկ ինքն էլ հստակ չգիտի՝ դեպի ուր։

Ընտրության հրապարակվող կեղծիքները, քվեների սպանությունը հենց դրա համար են կատարվել։ Իզուր տեխնիկական-մեխանիկական բացատրություններ մի բերեք։ Ժողովուրդը վաղուց հասկացել է, որ «սարքի խափանումը» քաղաքականության մեջ սովորաբար նշանակում է՝ խղճի անջատում։

Ու ոչ էլ սպասեք, թե Ծառուկյանից հետո ում են ձերբակալելու։ Այդ ցուցակը երկար է, որովհետև վախը միշտ ախորժակով է աշխատում։ Մի ժամանակ Փաշինյանն ասում էր՝ եթե մի քվեաթերթիկ անգամ կեղծեմ, ձեռքս կկտրեք։ Բառացի չեմ հիշում, բայց իմաստը դա էր։ Եթե այսօր այդ խոստումը գործեր, ՔՊ-ի ողջ ղեկավարությունը պետք է պետական կառավարման պատմության մեջ մտներ որպես առաջին իշխանություն, որը ոչ թե կաբինետային ճգնաժամ կունենար, այլ վերջույթային։ Այս չափանիշով ՔՊ-ն այսօր վերջույթ չպետք է ունենար․․․ Եթե այդ խոսքերով խոսքերով դատեինք, ՔՊ-ի ղեկավար կազմը վաղուց պետք է նիստերը վարեր ոչ թե կառավարության սեղանի շուրջ, այլ վերականգնողական բժշկության կենտրոնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոչ մեծ ծավալի ծանրոցների դիմաց կգանձնվի մաքսատուրք

Ոչ մեծ ծավալի ծանրոցների դիմաց կգանձնվի մաքսատուրք Wed, 01 Jul 2026 01:30:10 +0400 Հուլիսի 1-ից…

6 ժամ ago

Կտեղափոխվի ամերիկյան «Չիկագոյ Ֆայեր»

Կտեղափոխվի ամերիկյան «Չիկագոյ Ֆայեր» Wed, 01 Jul 2026 00:30:35 +0400 Լեհ ֆուտբոլիստ, հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին…

7 ժամ ago

«Գինեսների տունը»․ արժե դիտել

«Գինեսների տունը»․ արժե դիտել Tue, 30 Jun 2026 23:55:20 +0400 Պատմական սերիալները, բացի այն, որ…

7 ժամ ago

Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա

Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա Tue, 30 Jun 2026 23:45:19 +0400 Հունիսի…

7 ժամ ago

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Tue, 30 Jun 2026 23:40:30 +0400 Իրանագետ,…

8 ժամ ago

«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան Tue, 30 Jun 2026 23:31:44…

8 ժամ ago